ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսական ազատության ինդեքսի վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը․ «Լույս» հիմնադրամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` ս․թ․ սեպտեմբեր 12-ին ԱԺ նստաշրջանի անդրանիկ նիստի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց. «Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը, և հիմա գտնվում է 11-րդը ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով»։ Այս միտքը կրկնեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Բաբկեն Թունյանը։

«Լույս» հիմնադրամը տվյալ հայտարարությանն արձագանքում է, որ ներկայացված տեղեկատվությունը չի պատկերում Հայաստանի տնտեսության ազատության 2022թ-ի իրական մակարդակը: 2022թ․-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ․-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ․-ի դրությամբ:

Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։

Ավելորդ չէ նշել, որ տվյալ կազմակերպության կողմից հրապարակված տվյալները մեղմ ասած շատ լավատեսական են։ 1995թ.-ից ի վեր հայտնի «Հերիթեյջ» հիմնադրամը հրապարակում է «Տնտեսական ազատության ինդեքս» ամենամյա զեկույցների շարքը՝ միտված տնտեսական ազատության մակարդակի գնահատմանը աշխարհի ավելի քան 177  երկրներում: Ինդեքսի չորս հենասյուներն են՝ օրենքի գերակայությունը, պետական հատվածի մեծությունը, պետական կարգավորումների արդյունավետությունը և շուկայի բացությունը: Համաձայն այս հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների 2020թ․-ին Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ: Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվել է 70,6 միավոր:

Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ինդեքսի առավել թարմ տվյալներին, ապա վերջիններս պետք է փնտրել կրկին «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից արդեն 2022 թվականին հրապարակված զեկույցում։ Այսպես, համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի, Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով  կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: 2001 թվականից ի վեր տնտեսական ազատության ինդեքսը Հայաստանում այսպիսի խոր հետընթաց չի գրանցել և չի հայտնվել նման ցածր մակարդակում: Ի դեպ, ՀՀ դիրքը ևս միջազգային վարկանիշային աղյուսակում նշված ժամանակահատվածում երբեք չի եղել այսքան ցածր: 2022 թվականին տնտեսապես հիմնականում ազատ երկրների խմբից Հայաստանը հայտնվել է չափավոր ազատ երկրների շարքում: Այս հետընթացը Հայաստանում բազմագործոն է և արտացոլում է տնտեսական ազատության տարբեր սկզբունքների խախտման արդյունքները:

Զեկույցին առավել մանրամասն հնարավոր է ծանոթանալ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի հետևյալ հրապարակմամբ՝  ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular