ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել են Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդն ու նրա ռուսական համարանիշներով Toyota-ն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Աարաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են սեպտեմբերի 9-ին Երևանում 3 երեխաների վրաերթի ենթարկած վարորդին և նրա վարած ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 22:30–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Նաիրի Զարյան փողոցի  72 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ, 15-ամյա Սարգիս Ա.-ին, 10-ամյա Ինեսա Հ.-ին, 19-ամյա Էլսիդա Հ.-ին:

Վրաերթից հետո վարորդը, նրանց թողնելով անօգնական, հեռացել էր դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել էին «Սուրբ  Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ շնորհիվ բժիշկների՝ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Նույն օրը դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի  խումբը՝ քննիչ  Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ:

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ վրաերթը կատարվել է Toyota Camry մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի կողմից: Ու արդեն ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը ու բացատրական աշխատանքների արդյունքում վարորդը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Է. Բ.-ն, ինքնակամ ներկայանում է  քննչական բաժին:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular