ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն դիմել է Աթենքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին նախազգուշացրել է «ուրիշների հաշվին արկածախնդրության» հետևանքների մասին, գրում է Anadolu գործակալությունը:

«Աթենքն իրեն անհանգիստ է պահում: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում։

ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանն ու Թուրքիան տարածքային վեճերի պատճառով բազմիցս հայտնվել են զինված հակամարտության եզրին: Լարվածության նոր փուլը սկսվել է օգոստոսի 23-ին, երբ, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, Հունաստանը ՆԱՏՕ-ի առաքելության ժամանակ ռուսական արտադրության С-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել՝ թիրախավորելու թուրքական F-16-ները։ Հունաստանը հերքում է դա։

Վերջին օրերին երկու երկրների միջև հռետորաբանությունը կտրուկ սրվել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հունաստանը սպառնում է Թուրքիային S-300 հակաօդային պաշտպանության համակարգերով և «ծանր գին» կվճարի, եթե այն «առաջ գնա»։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ից օբյեկտիվություն է ակնկալում Հունաստանի կողմից թուրքական օդանավերի հետապնդման համար C-300-ների օգտագործման հետ կապված։ Նրա խոսքով՝ Հունաստանն անտեսում է միջազգային իրավունքը, բարիդրացիական հարաբերություններն ու բարեկամությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նամակներ է հղել Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին՝ Թուրքիայի հետ լուրջ հակամարտության սպառնալիքի հարցով՝ կապված թուրք քաղաքական գործիչների սադրիչ հայտարարությունների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular