ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ամենաթանկ վիսկին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոլորակի լավագույն վիսկին որոշելը գրեթե անհնարին խնդիր է, չէ՞ որ ճաշակի հարցում կան բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ։ Այստեղ դժվար է հույս ունենալ, որ բոլոր համտեսողները միակարծիք կլինեն։ Բայց ասել, թե որ վիսկին է ամենաթանկը, դժվար չէ։ 2010 թվականին Sotheby's-ի բարեգործական աճուրդում 64 տարեկան վիսկու շիշը վաճառվել է 460 հազար դոլարով։ Դա եղել է The Macallan in Lalique վիսկին, և այն անմիջապես մտել է Գինեսի ռեկորդների գիրք։ Ի դեպ, 10 ամենաթանկ վիսկիների ցանկում ներառված է ևս չորս խմիչք Macallan ընկերությունից։

Macallan վիսկու տան պատմությունը սկսվել է 1820 թվականին, երբ շատ բարեկեցիկ ֆերմեր Ալեքսանդր Ռիդը վարձակալել է հողատարածք Սփայսայդում, որը Շոտլանդիայի վիսկու արտադրության գլխավոր շրջաններից մեկն է։ Ճիշտ է, Ռիդը ալկոհոլի արտադրության լիցենզիա ստացել է միայն 4 տարի անց և այդ ժամանակից է սկսել արտադրությունը։ Ռիդը ընդունում էր այդ ըմպելիքի արտադրության բոլոր այն ավանդույթները, որոնք շոտլանդացիները կուտակել էին դարերի ընթացքում, և այդ պատճառով էլ նրա վիսկին շատ արագ է հայտնի դարձել իր ամենաբարձր որակի պատճառով։ Նա ղեկավարել է իր ընկերությունը մինչև իր մահը՝ 1847 թվականը:

Ընկերության հիմնադրի մահից հետո այն անցել է մի նախաձեռնող և սիրող մարդու ձեռքը՝ Ջեյմս Դեյվիդսոնի, ով լիովին հետևել է հանգուցյալ Ռիդի բոլոր հրահանգներին։ 1868 թվականին թորման գործարանի երրորդ սեփականատերը եղել է Ջեյմս Ստյուարտը, ով շատ բան է արել խմիչքի որակը բարելավելու համար, ինչպես նաև գնել է գրեթե այն ողջ հողը, որը ժամանակին վարձակալել էր Ալեքսանդր Ռիդը։

Հաջորդ սեփականատերը եղել է Ռոդերիկ Քեմփը, ով շատ բան է արել ապրանքանիշի հանրահռչակման համար: Հենց նրա օրոք է գործարանը հիմնովին բարելավվել, և Macallan վիսկին հայտնի է դարձել Շոտլանդիայի սահմաններից դուրս: Քեմփի հետնորդները ապրանքանիշի սեփականատերն են եղել մինչև 1996 թվականը, երբ մի շարք կլանումների արդյունքում The Macallan-ը դարձել է Suntory կոնցեռնի սեփականությունը։

Հատկանշական է, որ մինչև 50-ականները Macallan-ը հայտնի էր որպես այլ արտադրողների խառնուրդների ստեղծման անբաժանելի մաս։ Շնորհիվ այն բանի, որ որոշվել է վիսկին գովազդել սեփական ապրանքանիշի ներքո, ընկերությունը կարողացել է գոյատևել 60-80-ականներին, որոնք ոլորտի համար դժվար տարիներ են եղել։ Ավելին, Macallan վիսկին կարողացել է դառնալ մի տեսակ ստանդարտ, որով առաջնորդվել են այդ ըմպելիքի բոլոր գիտակները և իրենք՝ արտադրողները։

Ինչպես և 180 տարի առաջ, այսօր էլ Macallan վիսկին պատրաստվում է թորման գործարանի հիմնադրի կողմից որոշված սկզբունքների համաձայն, այն է արտադրության տեխնոլոգիայի ճշգրիտ պահպանումը և ամենաբարձր որակի հումքի օգտագործումը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular