Այս կառավարությունը քաղաքացուն հարստահարելու միջոցով բանկերին հարստացնելու համար է աշխատում. Կարինե Հարությունյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր Inecobank CJSC ում էի: Անակնկալի եկա բանկի նոր որոշումից՝ կանխիկացման դեպքում 3 տոկոս պահելու մասին: Դու քո հաշվից գումար ես հանում, ոչ ավել-ոչ պակաս երեք տոկոս պիտի բանկին տաս: Ասում են՝ սեպտեմբերի 1-ից է որոշումը, որի մասին տեղեկացվել եք: Եկել եմ տուն, ստուգում եմ, ոչ էլ. փոստիս ոչ էլ բանկային էջիս նման նամակ չկա:
Դե, սա Ինեկոբանկի՝ ի վնաս հաճախորդին աշխատանքի առաջին դեպքը չի:
Ժամանակն է մտածելու՝ բանկս փոխելու մասին:
Կարծում եմ՝ նաեւ կառավարությունը փոխելու. այս կառավարությունը քաղաքացուն հարստահարելու միջոցով բանկերին հարստացնելու համար է աշխատում:
Ու երկիրը գնալով ավելի ու ավելի անհարմարավետ է դառնում քաղաքացու համար: