Ռյազանում կհնչի հայկական դուդուկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMediaryazan.ru-ն գրում է, որ սեպտեմբերի 9-ին Ռյազանի «Քաղաքի ակուստիկան» ստեղծագործական տարածքում (Վոկզալնայա փողոց, 51Ա) ելույթ կունենա հայկական դուդուկի վարպետ Արգիշտին։ Համերգը տեղի կունենա ժամը 18.00-ին։ Դուդուկը հին հայկական փողային գործիք է՝ պատրաստված ծիրանի փայտից։ Ծրագրում հնչելու են նուրբ մեղեդիներ Հայաստանից և Արևելքից՝ հագեցած խորը իմաստով և հազվագյուտ սրությամբ, ինչպես նաև համաշխարհային և հայրենական դասական ստեղծագործություններ:
Արգիշտին ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ Նա, ստանալով ակադեմիական երաժշտական կրթություն հայրենի քաղաքում, մեկնել է Հայաստան և ուսումը շարունակել մեր ժամանակների լավագույն դուդուկահարներից մեկի՝ Գևորգ Դաբաղյանի մոտ։ 2008 թվականին ուսուցչի հանձնարարությամբ նա սկսել է իր անհատական կարիերան: Ներկայումս Արգիշտին նրանցից է, ով համարժեք կերպով ներկայացնում է դուդուկը Ռուսաստանում և արտերկրում։ Նրա երաժշտությունը կարելի է վերագրել համաշխարհային երաժշտության ժանրին (էթնո), ինչպես նաև ջազին, ֆյուժնին և նեոկլասիցիզմի արձագանքներին։ Արտիստի դիսկոգրաֆիան ներառում է տասը ալբոմ։
Ռյազանում կայանալիք համերգին Արգիշտին կներկայացնի նաև իր նոր հոբբին` արաբական լութը։ այդ գործիքը կիթառի նախահայրն է, որի ձայնում անապատների սիրտն ու անսահման երկնքում արևի դեմքն է։ Լութը ձեռքին Արգիշտին շրջում է Արևելքի տիեզերքով։ Լարերի թրթռումները ունկնդիրներին կտանեն իմաստունների և թխամորթ գեղեցկուհիների լեգենդներին՝ ձայնի իրական ալքիմիային:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը