ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաւք 2022». ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը տեղի կունենա այս շաբաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 10-11-ը Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի կունենա «Հաւք 2022» ԱԹՍ երկրորդ մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ, որոնք կօգտագործվեն փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար: Մրցույթին մասնակցելու են 41 թիմ, որոնցից 23-ը՝ դպրոցական, 5-ը՝ մասնագիտական, 13-ը՝ սիրողական։ Թիմերն ընտրվել են օգոստոսի վերջին  տեղի ունեցած նախամրցութային փուլերի արդյունքում։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

««Հաւք» ԱԹՍ մրցույթը նախևառաջ թույլ է տալիս կիրառել ստացված ինժեներական գիտելիքներն ու սովորեցնում թիմային գործելաոճի: Այն, որ վերջին տարիներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը հատել է 600-ը արդեն բավականին բարձր ցուցիչ է և խոսում է այս ոլորտում ինժեներական մտքի և օդային ռոբոտաշինության ակտիվ զարգացման մասին: Մեզ համար մեծ պատիվ է կանգնել այս ազգանվեր նախագծի կողքին», - նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Մոտակա հանգստյան օրերին կարող եք ձեր երեխաներին անակնկալ մատուցել և միաժամանակ տոն դարձնել՝ այցելելով Լեռնապատ գյուղ և մասնակցելով ԱԹՍ մրցույթին», - նշեց Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը։

«Մրցույթը հիմնաքարային նշանակություն ունի Հայաստանում օդային ռոբոտաշինության զարգացման համար։ Այն վերածվել է ամենամյա փառատոնի, որը որակյալ ժամանց է ապահովում ծնողների ու երեխաների համար և նպաստում երկակի նշանակության տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության աճին», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Ըստ օրակարգի՝ սեպտեմբերի 10-ին փորձակայանում տեղի կունենա մրցույթի պաշտոնական բացումը, այնուհետև թռիչքներ կիրականացնեն դպրոցական թիմերը։ Նույն օրը տեղի կունենա ուսուցողական գետանցում Վանաձորի «Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ի կողմից, ինչպես նաև ազգային պարերի ուսուցում՝ «Իրական դպրոց» կրթական հիմնադրամի սաների կողմից։ Երեկոյան հյուրերի և մասնակիցների համար կկազմակերպվի աստղադիտում։

Սեպտեմբերի 11-ին տեղի կունենան սիրողական և մասնագիտացված խմբերի մրցութային թռիչքները, ապա մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն բոլոր անվանակարգերի հաղթողները և պարգևները։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ 

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ

Հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

077138938/ [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular