Ծանոթ ու միարժամանակ անհայտ…թեյնիկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց բաժակների ու թեյնիկների, քանի որ գրեթե յուրաքանչյուր ժամանակակից մարդ թեյ է խմում: Դրանք արդեն հաստատվել են մարդու կյանքում: Բայց չնայած դրան, մարդկանց մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, թե ինչպես են առաջացել թեյնիկները, և այն, որ այդ սպասքն ունի իր ուրույն պատմությունը:
Առաջին թեյնիկների պատմությունը կապված է թեյի հայրենիքի՝ Չինաստանի հետ: Առաջին թեյնիկները պատրաստվել են կարմիր կավից, որը եղել է Իսին քաղաքի մերձակայքում: Դրանք արտադրվել են միայն վարպետների կողմից: Այդ կավի մեջ ամենակարևորն այն է, որ այն ունի ծակոտկեն կառուցվածք: Դրա շնորհիվ այն կանխում է հեղուկի արտահոսքը և թույլ է տալիս օդի ներթափանցում շրջակա տարածությունից, որպեսզի թթվածինը կարողանա հագեցնել թեյը: Այն ժամանակ հավատում էին, որ հենց այդ կավից թեյնիկների մեջ է լավագույնը պատրաստում այդ անուշահոտ էլիքսիրը, և դրա շնորհիվ է լիովին բացահայտվում այդ ըմպելիքի անուշաբույր և համային հատկությունները և այն պահպանում է իր օգտակար հատկությունները ավելի երկար ժամանակ: Ընդ որում այդ թեյնիկները խմիչքն ավելի համեղ էին դարձնում յուրաքանչյուր հաջորդ պատրաստման ժամանակ: Դա այն պատճառով էր, որ թեյնիկի յուրաքանչյուր ծակոտկեն լցվում էր օգտակար ֆերմենտներով և եթերայուղերով: Ժամանակակից Չինաստանում գոյատևել են Իսենի մի քանի կավե թեյնիկներ: Հիմա էլ կարելի է եռացրած ջուր լցնել դրանց մեջ և հինգ րոպե անց իսկական անուշաբույր թեյ խմել:
Հետո տասնվեցերորդ դարում թեյի պաշտամունքը մտել է Ճապոնիա: Այդ տոնիկ ըմպելիքի հայտնվելուց հետո այն արագորեն համընդհանուր համբավ է ձեռք բերել: Ճապոնացիները հայտնագործել են այդ խմիչքը պատրաստելու հսկայական քանակությամբ նոր եղանակներ, իսկ ճապոնական թեյի արարողությունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ եղել է մի այնպիսի արդյունաբերություն, որը միայն թեյնիկներ է պատրաստել: Ցանկացած թեյնիկ եղել է իսկական արվեստի գործի: Այն զարդարվել է տարբեր մեթոդներով: Արհեստավորները թեյնիկների մակերեսին նկարել են գեղեցիկ նկարներ: Հետագայում թեյնիկների արտադրության առաջադեմ կենտրոններից մեկը դարձել է Բիզենի նահանգը:
16-րդ դարում, նվաճելով Ճապոնիան, թեյը սկսել է նվաճել նաև Եվրոպան: Իհարկե թեյի հետ միասին թեյնիկն է հայտնվել Հին աշխարհում: Ճիշտ է, այն ժամանակ թեյի միայն մեկ բաժինն էր տեղավորվում նման տարողության մեջ: Թեյնիկը դեռ նման չէր իր ժամանակակից նմանակին: Այն ավելի շատ նման էր կավե փոքրիկ կաթսայի: Նրա տեսքը թուրքական սրճամանի և Իսպանական գինու տարողության միջանկյալ տեսք է ունեցել: Այդ ժամանակ Եվրոպական թեյնիկները եղել են շատ ավելի տգեղ, կոպիտ, պակաս էլեգանտ, քան իրենց արևելյան գործընկերները:
Եվրոպացիները սկսել են ինքնուրույն պատրաստել թեյնիկներ միայն 17-րդ դարի 70-ականների վերջին: Այդ ժամանակ է հոլանդացի արհեստավորներին հաջողվել ստեղծել արտադրանք, որը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանին: Մի քանի տասնամյակ անց մետաղից պատրաստված սպասք է հայտնվել: 18-րդ դարում սկսել են պատրաստել ճենապակյա թեյնիկներ: Հետո նրանք ձեռք են բերել իրենց ավանդական ձևը և կարողացել են մրցել Չինաստանից թեյնիկների հետ: Հետագայում այդ անոթները սկսել են պատրաստել երկաթից և արծաթից: Թեյնիկի տեսքը գրեթե չի փոխվել այդ ժամանակներից ի վեր:
19-րդ դարի վերջին հորինվել են էլեկտրական թեյնիկները: Ըստ վարկածներից մեկի առաջին էլեկտրական թեյնիկը մարդկանց առջև է հայտնվել համաշխարհային տոնավաճառում: Այն տեղի է ունեցել Չիկագոյում 1893 թվականին: Գնդապետ պարոն Կրոմփթոնն է դարձել դրա գյուտարարը: Այդ սարքում ջեռուցման տարրը ներկառուցված է եղել մետաղական հիմքում: Դա մի քիչ նման է եղել էլեկտրական վառարանի: Նման թեյնիկը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա էր սպառում, բայց ջուրը դանդաղ էր տաքանում, բացի դա այդ խոհանոցային սպասքը շատ ծանր էր:
1923 թվականին հորինվել է նոր ջեռուցման տարր: Այն արդեն կարող էր ընկղմվել ջրի մեջ: Արթուր Լարջն է եղել դրա գյուտարարը: Նման թեյնիկն ավելի արագ էր տաքացնում ջուրը և շատ ավելի ընդունելի էր, քան նախորդը: 1956 թվականին ստեղծվել է առաջին լիովին ավտոմատ թեյնիկը, որը շատ նման է ներկայիս ժամանակակից թեյնիկներին: Այն ունակ էր ինքնուրույն անջատվել ջուրը եռալու դեպքում: Ռասել Հոբսն է եղել դրա ստեղծողը: Էլեկտրական թեյնիկի կառուցվածքի մեկ այլ փոփոխություն տեղի է ունեցել 20-րդ դարի վերջին: Պարուրաձև տաքացուցիչի փոխարեն օգտագործվել է մի տարր, որը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Նախկինում տաքացուցիչը տեղակայվում էր թեյնիկի պատի մեջ, հետո այդ տարրը տեղակայվել է թեյնիկի ներքևում: Դա ջուրը թողնում է բնական համով: Բացի դա թեյնիկներն ավելի անվտանգ են դարձել, քանի որ ժամանակակից էլեկտրական թեյնիկներում ջեռուցման մոդուլը ջրի հետ չի շփվում: Սկզբում այս թեյնիկները պատրաստվել են քրոմապատ պողպատից և պղնձից: Շատ ավելի ուշ սկսել են օգտագործել ալյումինիում: Դրանից հետո երկար ժամանակ էլեկտրական թեյնիկի տեսքը չի փոխվել: Այժմ այդ սարքերի տեսակների հսկայական քանակություն կա: Դրանց արտադրության մեջ օգտագործվում են պլաստմաս, ապակի, չժանգոտվող պողպատ և այլն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am