ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սկսվել է խաղողի բերքահավաքը գինեգործարանների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում մեկնարկել է խաղողի բերքահավաքի սեզոնը: MIR 24-ի թղթակից Աննա Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ այդ հատապտղի ամենամեծ ծավալներն են հանրապետությունում, և պարզել, թե ինչ դժվարությունների են հանդիպում տեղի խաղողագործները։

Հինգ հեկտարի վրա աճում է տեխնիկական խաղողի չորս տեսակ։ Խաղողագործներն իրենց բերքի մեծ մասը վաճառում են գինեգործարաններին, սակայն այսօրվա բերքը կօգտագործվի տնական գինի և օղի պատրաստելու համար։ Մեկ աշխատանքային օրվա համար խաղող հավաքողը ստանում է մոտ յոթ հազար դրամ (մոտ հազար ռուսական ռուբլի): «Աշխատանքային օրը տևում է ութ ժամ, սկսում ենք առավոտյան յոթին, խաղող ենք հավաքում մինչև կեսօրվա երեքը։ Ամեն ինչ շատ զվարճալի է՝ մենք հասցնում ենք անգամ խաղող ուտել, նույնիսկ դաշտում սուրճի ընդմիջում ենք անում։ Սա շատ հաճելի գործընթաց է, իրականում, որպես կանոն, չենք նկատում, թե ինչպես է անցնում աշխատանքային օրը»,- ասում է խաղող հավաքող Քրիստինե Խումարյանը։

Գևորգ Խաչատրյանի ընտանիքը խաղողի այգին հիմնել է 15 տարի առաջ, երբ գյուղում մեծ գինու գործարան կառուցվեց։ Այս տարի աճեցնողը շոշափելի եկամուտ չի ստանա: Դրա պատճառները մի քանիսն են՝ տեղումների ու կարկուտի պատճառով բերքը կրճատվել է գրեթե 30%-ով, իսկ աշխատուժն ու վառելիքը թանկացել են, բայց խաղողի մեկ կիլոգրամի գինը մնացել է նույնը՝ 135 դրամ (20 ռուբլի)։ «Հաշվի առնելով, որ աշխատանքի մեծ մասը կատարում ենք ընտանիքի անդամների հետ, սեփական տեխնիկայով, խաղողի մեկ կիլոգրամի արժեքը դեռ հասնում է մոտ հարյուր դրամի։ Ստացվում է, որ մեր եկամուտը կիլոգրամի դիմաց 30-35 դրամ է, որը պարզապես ծիծաղելի գումար է։ Խաղողը երեխայի պես է, տարին ութ ամիս այգիները խնամք, հոգս ու ծախս են պահանջում»,- ասել է այգու սեփականատեր Գևորգ Խաչատրյանը։

Տեխնիկական խաղողն ամբողջությամբ վաճառվում է Արագածոտնի մարզում, այստեղ գործում է մոտ յոթ գինեգործարան։ Ընդհանուր առմամբ, այս շրջանն ունի հարյուր հեկտարից մի փոքր ավելի խաղողի այգիներ, հողատարածքի մեծ մասում աճեցվում են տեխնիկական տեսակները։ Մնացած տարածքները զբաղեցնում են սեղանի խաղողի տեսակները։ Դրա մեծածախ գինը միջինում կազմում է մոտ 300 դրամ մեկ կիլոգրամի համար (50 ռուբլի)։ «Վաճառքի հետ կապված խնդիրներ առաջանում են միայն այն դեպքում, եթե խաղողի տեսակը սեղանի է։ Մեծ դժվարությամբ գործարանները համաձայնում են վերցնել, իսկ տեխնիկական տեսակները արագ են սպառվում»,- ասել է Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը։ Անցած տարի Արագածոտնի մարզում մթերվել է 15 հազար տոննա խաղող, այս տարի բերքը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Ըստ խաղողագործների՝ ծավալը կկազմի 10-12 հազար տոննա։ Միջին հաշվով, բերքահավաքի սեզոնը տևում է երկու շաբաթ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular