ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկում պղծել են հայ մեծանուն գործիչների կիսանդրիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի՝ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սամվել Պիպոյանը՝ ահազանգելով այդ համալիրի ներսում տեղի ունեցած մշակութային վանդալիզմի մասին ու հրապարակելով լուսանկարներ․

«Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում կան հայ մեծերի’ Կոմիտասի, Սեւակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի եւ տասնյակ ուրիշների կիսանդրիներ։ Ես շատ կիսանդրիներ եմ տեսել, սակայն գեղագիտական ու քանդակագործության տեսանկյունից նման հաջողված աշխատանքներ համարյա չեմ հանդիպել մի տեղում։ Ընդ որում բոլոր կիսանդրիներն էլ շատ հաջողված են, ինչը եզակի երևույթ է մեր իրականության մեջ։ Դեռ մի երկու-երեք տարի առաջ այդ կիսանդրիները դեռևս միայն մրոտված էին տարբեր անճաշակ գույներով ու նրանց դեռ կարելի էր փրկել։ Վիճակը սարսափելի է հիմա, երբ համարյա բոլոր կիսանդրիները կամ կոտրված են, կամ վերջնականորեն անարգված (ուրիշ բառ չգտա):

Մարդու սիրտ է ցավում, թե որքան է մեր մեջ զարգացել վանդալիզմը, արվեստն ու գիտությունը արհամարհելը, որ նման շքեղ գործերը ոտնատակ են տրվում ոչ միայն սովորական քաղաքացիների, այլեւ անտեսվում են պետական ու հանրային ծառայությունների կողմից։ Մի թե Ջերմուկ քաղաքի իշխանությունները դա չեն տեսնում? Հո միայն քաղաքի փողոցները բարեկարգելը չի, որին պետք է ուշադրություն դարձնել? Նման կիսանդրիներ էլ որևէ մեկը չի քանդակի եւ վախենամ, որ չեն էլ կարող։ Ու էդպես մենք կորցնում ենք մեր պատմությունը եւ հարգանքը դրա նկատմամբ հատկապես երիտասարդության շրջանում, որի հիմնական գործը կիսանդրիները վրա կամ հարակից պատերին գրելն է՝ «Մենք եղել ենք այստեղ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular