Դատախազությունն ուսումնասիրել է ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հայտարարությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության դարտախազությունը պարզաբանում է տարածել, նշելով, որ ուսումնասիրել է ֆեյսբուքի էջում Սամվել Բաբայանի տարածած հայտարարությունը:
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Այսօր «Սամվել Բաբայան / Samvel Babayan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում հրապարակվել էր հայտարարություն, որում, ի թիվս այլոց, ներկայացվել էր ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի կողմից 2020թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու և անվտանգության խորհրդի նույն օրվա նիստում հնչած՝ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները հանրայնացնելու մասին տեղեկություններ՝ ԱՀ դատախազությունից ակնկալելով նշված դեպքերի պատշաճ քննություն: Հիշյալ հայտարարությունը տարածվել է նաև լրատվամիջոցների կողմից։