ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևելք-2022». ՌԴ զինվորականները հետ են մղել հրթիռային հարվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի ՀՕՊ ստորաբաժանումները «Արևելք-2022» ռազմավարական զորավարժությունների ընթացքում հետ են մղել պայմանական հակառակորդի զանգվածային հրթիռային հարվածը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
 
«Արևելյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները կատարել են զանգվածային հրթիռային հարվածը հետ մղելու առաջադրանքը՝ պայմանական հակառակորդի կողմից բարձր ճշգրտության զենքի, ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պայմաններում։ Զորավարժությունն անցկացվել է Բուրիաթիայի Հանրապետության «Տելեմբա» զորավարժարանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ս-300ՊՍ հաշվարկների զինծառայողները հայտնաբերել են թռչող սարքերը, ճանաչել են թիրախները, դրանք ոչնչացնելու որոշում են կայացրել և հրթիռներ են արձակել։
 
«Արևելք-2022» ռազմավարական զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 1-7-ը ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի յոթ զորավարժարանում։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ, ավելի քան 5 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 թռչող սարք, 60 մարտական նավ, ռազմանավակներ և ապահովման նավեր:
 
ՌԴ ԶՈւ-ից զորավարժություններին կմասնակցեն ռազմական կառավարման մարմինները և Արևելյան ռազմական օկրուգի զորքերը, օդադեսանտային զորքերի, հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերի մի մասը:
 
Համատեղ գործողություններ կմշակեն ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր երկրների՝ Ադրբեջանի, Ալժիրի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նիկարագուայի, Սիրիայի և Տաջիկստանի օպերատիվ կառավարման խմբերը, զորակազմերն ու դիտորդները:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular