ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…լիբանանյան գինիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները դեռևս վիճում են, թե որտեղ է գինեգործության ծննդավայրը և դրա ամենահավանական թեկնածուներից մեկը Լիբանան է, որը ժամանակին կրում էր Փյունիկիա անունը։ Այդտեղ, ինչպես և Հայաստանում, հնագետներն ու պատմաբանները բազմաթիվ ապացույցներ են հավաքել այդ տարածքներում նման գործունեության հնության օգտին։ Հին աշխարհում ոչ միայն տեղի բնակչությունն էր վայելում փյունիկյան գինին, այլ նաև այն լավ հայտնի էր հույներին, եգիպտացիներին, իսկ շատ ավելի ուշ հռոմեական ազնվականությանը։ Կարելի է ասել, որ առանց գինեգործության լիբանանյան փորձի, խաղողագործության մյուս կենտրոնները՝ Ֆալերնոն, Կիպրոսը և Քիոսը, նման զարգացում չէին ստանա։ Բայց բարգավաճումից հետո մահմեդական նվաճողների հետ մեկտեղ եկել է մի քանի դար շարունակված անկումը: Այն ժամանակներին, երբ Լիբանանի տարածքը Օսմանյան կայսրության մաս է կազմել, խաղող  աճեցվել է միայն չամիչի համար: Ի վերջո, ալկոհոլը միշտ էլ խստիվ արգելված է եղել իսլամում: Սակայն միջնադարում քրիստոնյա միսիոներներն են սկսել ներթափանցել Լիբանան, և ծիսակատարություններ կատարելու համար գինու կարիք է առաջացել: Ավելին, չպետք է մոռանալ, որ Եվրոպայում վանքերն էին խաղողագործության և գինեգործության կենտրոններ։ Վանականները տնկել են խաղողի վազեր, կատարել բուծման աշխատանքներ, աշխատել գինու և դրա հիման վրա տարբեր լիկյորների ու դեղամիջոցների համը բարելավելու ուղղությամբ։ Ուստի, Լիբանանի տարածքում, որի հողն ու կլիման կատարյալ է խաղողի այգիների համար, նրանք նույնպես սկսել են հիմնել այդ զարմանահրաշ բույսի տնկարկները։

Լիբանանի գինեգործության զարգացման լուրջ թռիչք է եղել Քսարա գինեգործական տան ստեղծումը, որը հիմնադրվել է 1857 թվականին ճիզվիտների կողմից, որոնք մինչ այդ ապրում էին լիբանանյան լեռներում։ Ի դեպ, Քսարան ամրոց է, որը ապաստան է տվել կրոնական հալածանքներից փախած քրիստոնյաներին։ Երբ այդ գինու տունը դարձել է 50 տարեկան, տեղի է ունեցել մի իրադարձություն, որը նրան բարձրացրել է այնպիսի պատվանդանի, որից այն ցած չի իջել անգամ մեր ժամանակներում զբաղեցնելով լիբանանյան գինու շուկայի մոտ 40%-ը։

Մի վանական, հետապնդելով աղվեսին, ով պարբերաբար թռչուն է գողացել վանքի բակից, գտել է մի տպավորիչ քարանձավ, որը զննելուց հետո որոշել է այն վերածել գինու մառանի։ Այժմ այդ քարանձավի երկարությունը մոտ 3 կմ է: Քարանձավի մշտական ​​ջերմաստիճանն ու յուրահատուկ միկրոկլիման հնարավորություն են տալիս գինիները վերածել յուրահատուկ գլուխգործոցի։

Լիբանանում հանրաճանաչությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է «Քեֆրայա» գինու տունը, որը հիմնադրվել է շատ ավելի ուշ՝ 1978 թվականին։ Նրա տերերը՝ Բուստրո ընտանիքը, խաղող են աճեցնում Բեքաա հովտի կենտրոնում, մի վայրում, որը հայտնի է իր հնագույն խաղողի տեսակներով: 

Բացի այս երկու «հրեշներից», Լիբանանում կան բազմաթիվ փոքր գինեգործարաններ, որոնցից ոմանք ունեն այնպիսի բրենդներ, որ մրցում են աշխարհի լավագույն ֆրանսիական գինիների հետ: Այսպիսով, եթե երբևէ մտնեք այդ զարմանալի երկիր, ուշադրություն դարձրեք փոքր գինեգործարանների լիբանանյան գինիներին, քանի որ, ի տարբերություն Քսարուի և Քեֆրայի, նրանց արտադրած գինիները գործնականում չեն արտահանվում, և այն ուրիշ տեղ խմել անհնար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular