ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ. ՀՀ պաշտպանության նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։

Երիտասարդ սպաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն հաղթանակներ կերտած, բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած  հայկական բանակում, որն այժմ առավել քան երբևէ ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք:

«Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Դուք նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելությունն եք ստանձնում: Շնորհավորում եմ սպայական կոչում ստանալու կապակցությամբ, մաղթում առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար: Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ»,-ասել է Սուրեն Պապիկյանը։

Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Միջոցառումն ավարտվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular