ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում Ուկրաինայի մարտավարական դեսանտ է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի սահմաններում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները կանխել են Զապորոժիեի ԱԷԿ-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վոդյանոյե բնակավայրի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտի իջեցումը Նիկոպոլից դուրս եկած երկու ինքնագնաց լաստանավերից։ ՌԴ ԶՈւ-ի բացած կրակի արդյունքում Ուկրաինայի ԶՈւ-ի մարտավարական դեսանտով երկու ինքնագնաց լաստանավերը խորտակվել են»,-հայտնել են գերատեսչությունից։

Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտարարել էին, որ կիևյան ռեժիմի սադրանքն ուղղված է Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքային խմբի այցը ձախողելուն։
Էներգոդարը գնդակոծվում է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության նախատեսված այցի նախաշեմին։ Նախորդ մեկ օրում քաղաքն ավելի քան 60 անգամ գնդակոծվել է ուկրաինական անօդաչուներից և հրետանուց։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Զապորոժիե ժամանելուն պես վստահություն էր հայտնել, որ առաքելությունը կարող է իրականացվել անվտանգ։
 
Էներգոդարի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլգան, սակայն, հայտնել էր, որ քաղաքի շրջանում ուկրաինական դեսանտ է իջեցվել, կրակոցներ կան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։
 
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
 
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 189-րդ օրը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular