ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…բեյսբոլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեյսբոլը (անգլ.՝ baseball, base - բազա, հիմք և ball - գնդակ), թիմային խաղ է բեյսբոլային գնդակով և մականով։ Խաղին մասնակցում են երկու թիմ՝ յուրաքանչյուրում ինը (երբեմն տասը) խաղացողներ։

Ամերիկյան ֆիլմերը դիտելիս նկատել է, թե ինչպես են շատ հերոսներ մոլեռանդորեն սիրում բեյսբոլը, այցելում են մարզադաշտեր ընտանիքներով կամ ընկերների խմբերով, խաղադրույքներ կատարում կամ երազում հանդիպել իրենց սիրելի սպորտաձևի աստղերի հետ: Այո, իսկապես, Ամերիկայում վերջին հարյուր տարվա ընթացքում բեյսբոլը դարձել է ազգային գաղափար, և ոչ միայն սպորտ: Տրամաբանական կլիներ ենթադրել, որ բեյսբոլը հորինել են հենց ամերիկացիները, սակայն այս հարցում կարծիքները տարբեր են։ Ամերիկացիներն, անկասկած, իրենց են համարում իրենց սիրելի խաղի ստեղծողները, սակայն բրիտանացիներն այդ հարցում ունեն իրենց կարծիքը, քանի որ բեյսբոլը անգլիական կրիկետ խաղի շատ մտերիմ ազգականն է։

Բրիտանացիները վստահ են, որ բեյսբոլը հայտնվել է մոտ 18-րդ դարի երկրորդ կեսին, ինչ որ ժամանցային հրատարակության թողարկումից հետո, որտեղ խաղի նկարագրություն կար նկարներով։ Բայց, այնուամենայնիվ, փաստերը ինքնին խոսուն են, և առաջին բեյսբոլի ակումբը ստեղծվել է ամերիկացի սպաների կողմից։ Ամերիկացիներն են հաստատել կանոնները, թիմերի կազմի չափանիշը և անցկացրել բեյսբոլի առաջին խաղը, որը նշանավորել է այդ հետաքրքիր սպորտաձևի զարգացման սկիզբը, և որը հետագայում ընդգրկվել է օլիմպիական խաղերի ցուցակում։19-րդ դարի 60-ական թվականներին է հայտնվել առաջին ակումբը, որը սկսել է վճարել իր խաղացողներին խաղերի համար, ուստի բեյսբոլը անմիջապես բաժանվել է պրոֆեսիոնալի և սիրողականի։ Ավելին, պրոֆեսիոնալ սպորտը ԱՄՆ-ում մեր ժամանակներում հասել է ֆինանսական աննախադեպ բարձունքների, քանի որ բեյսբոլիստի միջին աշխատավարձը տարեկան ավելի քան 500 հազար դոլար է, իսկ լավագույն խաղացողները դառնում են իսկական աստղեր և ազգային հերոսներ։ Հետո 19-րդ դարի 60-ականներին ստեղծվել է Բեյսբոլի ազգային լիգան, որն այժմ համարվում է ամենահզոր սպորտային կազմակերպությունը՝ ավելի քան 900 միլիոն դոլար տարեկան շրջանառությամբ։ Մեր ժամանակներում ԱՄՆ-ում արդեն ձևավորվել է բեյսբոլի հետ կապված մի ամբողջ ենթամշակույթ։ Սրանք տասնյակ թեմատիկ ամսագրեր են,  սիրողական ակումբներ երեխաների և մեծահասակների համար և, իհարկե, պրոֆեսիոնալ թիմեր:

Բեյսբոլը բավականին հաջող զարգացել է և արդեն 20-րդ դարի սկզբին անց է կացվել աշխարհի առաջին առաջնությունը, որը շատ պայմանականորեն կարելի է անվանել բուն բեյսբոլի առաջին միջազգային առաջնություն, քանի որ դրան մասնակցել են ընդամենը երկու թիմ՝ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։ Հետո բեյսբոլը վստահորեն է տիրել մոլորակին, աշխարհի ավելի քան 120 երկրներ կապված են այդ խաղով:

Բեյսբոլի գոյության ընթացքում նրանից առաջացել է նաև որոշակիորեն պարզեցված մարզաձև՝ սոֆթբոլ, որը հարմարեցված է տանը կամ փոքր դաշտերում խաղալու համար։ Բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Կուբայից, բեյսբոլի վառ թիմեր են ներկայացրել նաև Կանադան, Մեքսիկան, Լատինական Ամերիկան, Ավստրալիան, Ճապոնիան և Կորեան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular