ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…մարինատոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշ համեղ ուտեստների պատրաստման համար անհրաժեշտ է մթերքների նախնական մարինացում։ Այդ գործընթացը երկար ընթացք ունի, մսամթերքի համար այն կարող է տևել մինչև մեկ օր: Եվ մթերքների մարինացումն արագացնելու համար ստեղծվել է այնպիսի սարք, ինչպիսին է մարինատորը: Մարինատորը սարքավորում է, որը նախատեսված է սննդի մարինացման համար, այն ողջունելի հյուր է ցանկացած տան խոհանոցում:

Վարունգի մարինացումը երկար ժամանակ օգտագործվել է այդ սննդամթերքը երկար պահելու համար։ Մարդիկ հասկացել են, որ, օրինակ, մի կտոր մսի վրա աղ ու թթու ավելացնելը ոչ միայն թույլ չի տալիս այն փչանալ, այլ նաև արագացնում է եփման ժամանակը, և որ ամենակարևորն է, այն ավելի համեղ է դառնում։ Մարինադի համար նոր բաղադրիչների հայտնվելով բարելավվել է մարինացման գործընթացը: Առաջ տարան, որում մարինացվում էին ապրանքները, հիմնարար նշանակություն չուներ։ Միայն արդյունաբերական արտադրության զարգացմամբ է հարց առաջացել ինչի մեջ մարինացնել սնունդը և ինչպես մեքենայացնել այդ գործընթացը։ Բայց եթե ձեռնարկությունների համար այս հարցը վաղուց լուծված է, ապա տանը խոհանոցում վարունգի մարինացումը շարունակվել է կատարվել ձեռքով: Միայն 1988 թվականին են ամերիկացիներ Ջորջ Հենդը և Ռոման Կուպերը (Interplastic Corp.) ստացել  կենցաղային մարինատորի արտոնագիր, որը սննդամթերքի և մարինադի տարաների համակարգ է: Սննդամթերքը և մարինացնող խառնուրդը դոզավորված լցվել է արտադրական տարայի մեջ և այնտեղ խառնվել: Որոշ ժամանակ անց մարինատորը բարելավվել է: Մարինացման գործընթացը արագացնելու համար ավելացվել է վակուումային պոմպ՝ տարայի օդը հեռացնելու համար, իսկ գործընթացը սկսել է վերահսկվել էլեկտրոնային եղանակով։

Մարինատորը բաղկացած է հերմետիկ փակ կոնտեյներից, վակուումային պոմպից և էլեկտրական շարժիչից, որը տեղադրված է կառավարման վահանակով հատուկ պատյանում։ Տարայի եզրերը էլեկտրական շարժիչով մտցվում են թափքի ակոսների մեջ։ Հավաքածուն ներառում է շերտավոր թակիչ մսի կտորները թակելու համար: Սարքը կոմպակտ է, քիչ տեղ է զբաղեցնում, ինչը շատ կարևոր է խոհանոցի համար։ Պարզ մոդելներում հեռակառավարման վահանակի վրա կան միայն միացման և անջատման կոճակներ, իսկ ավելի թանկների վրա նաև ժամանակաչափ և ջերմաստիճանի կարգավորիչ։ Բացի կառավարման կոճակների տարբերություններից, մարինատորները միմյանցից տարբերվում են միայն տարայի ծավալով և արտադրության նյութով՝ պլաստմասե, կոփված ապակի կամ չժանգոտվող պողպատ: Չժանգոտվող պողպատից պատրաստված տարան ավելի ամուր է, սակայն թափանցիկ տարաները թույլ են տալիս դիտել մարինացման գործընթացը: Օդը տարայից դուրս է մղվում կամ ձեռքի վակուումային պոմպով կամ ավտոմատ կերպով: Առաջին դեպքում անհրաժեշտություն է լինում ձեռքի աշխատանք, բայց փոխարենը եթե ավտոմատ պոմպը փչանում է, այն հեշտ չի վերանորոգել։ Մարինատորը աշխատում է 220 վոլտ ստանդարտ լարման սովորական սնուցման աղբյուրից և ունի շատ ցածր էներգիայի սպառում՝ տնտեսական լամպի մակարդակով:

Մարինատորի օգտագործումը շատ պարզ է: Նախ պատրաստում են մարինացվող խառնուրդը, ապա սննդամթերքը՝ միսը, ձուկը կամ բանջարեղենը կտրատում են ցանկալի չափի կտորնեիր և այդ ամենը լցնում տարայի մեջ։ Պատրաստի արտադրանքը լցնում են սարքի մեջ, օդը դուրս մղում կոնտեյներից: Այնուհետև շարժիչը միանում է, և սկսվում է տարայի պտույտը, որի արդյունքում սննդամթերքը մանրակրկիտ խառնվում և ներծծվում է: Բայց մարինատորի հիմնական առավելությունն այն է, որ օդը դուրս մղելուց հետո մարինացված բաղադրիչների մանրաթելերը վակուումում ընդարձակվում են և բառացիորեն ներծծում մարինացնող խառնուրդը: Ընդ որում մարինացման գործընթացը մեծապես արագանում է: Սովորաբար, մարինատորի մեկ աշխատանքային ցիկլը տևում է յոթից տասը րոպե, ինչը բավարար է բանջարեղենի, ձկան, թռչնի մսի համար: Ավելի կոշտ մսի դեպքում գործընթացը կարող է կրկնվել: Արդյունքում արտադրանքը հիանալի մարինացվում է և պատրաստ է լինում սպառման կամ հետագա պատրաստման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular