Ծանոթ ու միարժամանակ անհայտ…երաժշտական գործիք մանդոլին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄանդոլինը (իտալերեն mandolino) իտալական լարավոր կսմիթային նվագարան է։
Մանդոլինի և նրա ընտանիքի այլ գործիքների նախահայրը եղել է արաբական ուդը, որը 8 -րդ դարում է հայտնվել Պիրենեյան թերակղզում արաբական նվաճումների հետևանքով: Սկզբում այն եղել է Իսպանիայում, այնուհետև շարժվել է արևելք և ընկել Արևմտյան Եվրոպայի այլ երկրներ: Ուդի հիման վրա երաժշտական գործիքների տարատեսակներ են սկսել ստեղծվել, որոնք են բանդոլան, պանդուրան, պանդուրինը, մանդորան, մանդոլան և այլն: Այս բոլոր անունները ունեն արաբական արմատներ՝ ban, pan, tam, ինչն էլ իր հերթին գալիս է հունական pandúra բառից: Մանդոլին անունը (հայտնի է 1634 թվականից) մանդոլա բառի փոքրացուցիչ ձևն է, որը հայտնի է եղել 1235 թվականից, այսինքն մանդոլին նշանակում է փոքր մանդոլա:
17-18-րդ դարերի մանդոլինի ամենավաղ տեսակներից մեկը, որը կոչվել է միլանյան մանդոլինա, նման է եղել ուդին և ունեցել է 4-6 զույգ լարեր (պատրաստված կենդանիների աղիքներից):
1720-1730 -ական թվականներին նեապոլիտանցի վարպետ Անտոնիո Վինաչիան ստեղծել է մանդոլինի նոր տեսակ, որը 1835 թվականին Պասկուալե Վինաչիայի կատարելագործումից հետո ստացել է մեզ հայտնի իր ներկայիս տեսքը: Նորամուծությունը եղել է մետաղական լարեր տեղադրելը, լարման մեխանիզմի ստեղծումը, ռեզոնատորային մարմնի ծավալի և գործիքի երկարության փոփոխությունը և այլն: Մեդիատոր մանդոլինի վրա սկսել են օգտագործել սկսած 18 -րդ դարի երկրորդ կեսից:
17 -րդ դարում միլանյան մանդոլինի համար գրվել են պարերի և երգերի մշակումներ: Լարային այլ գործիքների հետ միասին նրանով նվագել են օպերաներ, կանտատներ, օրատորիաներ, գործիքային երաժշտություններ: 18 -րդ դարում մանդոլինային նվագակցությամբ արիաներ են հայտնվել օպերաներում և օրատորիաներում: Այդ երաժշտական գործիքի մենահամերգային գագաթնակետին են հանդիսացել Վիվալդիի և Հասսեի ստեղծագործությունները:
Նեապոլյան մանդոլինի համար 1761-1783 թվականներին մանդոլինյան դուետներով բազմաթիվ կատարումներ, մանդոլինի և բասի սոնատներ և վոկալ ստեղծագործություններ են ստեղծվել Փարիզում: Միայն Բեթհովենը գրել է երեք պիես-սոնատա: Նվագախմբում մանդոլինի ամենաարդյունավետ հնչողությունը դրսևորվում է մանդոլինների երգչախմբում, օրինակ Պրոկոֆևը օգտագործել է 12 մանդոլին «Ռոմեո և Ջուլիետ» բալետի «Յեսթերսի պարում»:
Ներկայումս մանդոլինի ամենատարածված տեսակը նեապոլյան մանդոլինն է, որն ունի ուռուցիկ, ձվաձև իրան, կարճ վզիկ, 4 զույգ լարեր։ Լարվածքը կվինտային է։ Նվագում են կնտնտոցով։ Անգամ մանդոլինների նվագախումբն է (որպես կանոն՝ կիթառների հետ) կոչվում նեապոլյան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը