ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ իրականացրել է եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, դասընթացներին ներգրավված է եղել քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները:

Ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին զարգացնելու իրենց նեղ մասնագիտական գիտելիքները, հանդես գալու փորձի փոխանակմամբ և արդեն իսկ խմբային աշխատանքների միջոցով բացահայտել ու գնահատել մասնագիտական կարողությունները: Բացի այդ, մասնակիցներին նոր հնարավորություն ընձեռվեց շահագրգռվել թիմային աշխատանքում և նպաստել առավել արդյունավետ գործունեության իրականացմանը: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին:

Խոսելով տարբեր ոլորտներում ՄԱԶԾ հետ արդյունավետ գործակցության մասին՝ քաղաքապետն ընդգծել է աշխատակիցների շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարևորությունը:

«Թվային տեխնոլոգիաների զարգացման, տարեցտարի ավելացող տեղեկատվական հոսքերի հետ ինքնակրթությունը դառնում է անհրաժեշտություն: Եթե նմանօրինակ վերապատրաստման դասընթացների շնորհիվ որևէ նոր մոտեցում կարողանաք կիրառել մեր աշխատանքային առօրյայում, կարծում եմ, հաջողել ենք: Շնորհակալ եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին այս ծրագրում իրենց ներդրում ունենալու և աջակցելու համար: Մենք շարունակելու ենք այն մի շարք այլ ուղղություններով ևս, քանի որ մեզ համար կարևոր է կադրերի մրցունակությունը, որը աշխատանքի արդյունավետության մեծագույն ցուցիչ է»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցությունը Երևանի քաղաքապետարանին՝ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացման նախաձեռնություններին:

«Կցանկանայի կարևորել և գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ մեր հաջողված և շարունակական համագործակցությունը բազմաթիվ նախագծերում: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, ապա դասընթացների ընթացքում մասնակիցները նորարարական և ներառական մեթոդաբանությամբ կատարելագործում են իրենց հմտությունները առաջնորդության, հաղորդակցման, ֆինանսների և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը:

«Վերապատրաստումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով նաև փորձի փոխանակում այլ երկրներում: Ծրագրում կընդգրկվեն ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայողները, այլ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մյուս կառույցների աշխատակիցները»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:

Նշվում է, որ միջոցառման ժամանակ հավաստագրեր են հանձնվել վերապատրաստման՝ «Կոմպետենցիաների զարգացումը և անձի բրենդավորումը» թեմայով դասընթացի մասնակիցներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular