ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»-ի անդամների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը  Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը, շեշտելով որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա  հանգույցներից մեկն է և կառուցված է  նույն սկզբունքով ինչ Անի քաղաքի պարսպապատերը։  Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարին։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է հանդիսացել։ 

Բաբաջանյանը  վարչապետի տիկնոջ հետ  շրջայցի ընթացքում  պատմել  է նաև ամրոցում  կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015թ-ին ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է  ծրագիր, որի շրջանակներում իրականացված լայնամասշտաբ  պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը՝ իր  11 կիսակլոր աշտարակներով, երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց, որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզպետարանի  ներկայացուցիչը  Աննա Հակոբյանին  հրավիրել է  մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում  անցկացվելիք «Զարկ ֆեստ»  մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու է տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։

Նշվում է, որ Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի  «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular