ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղահանված մի խումբ արցախցիներ զրկվել են վարձակալած բնակարանում բնակվելու հնարավորությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020թ. 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղահանված արցախցիներին ժամանակավոր բնակարանով ապահովելու համար, հաշվի առնելով ազատ բնակարանների սահմանափակ քանակը, պետությունը անշարժ գույքի սեփականատերերի համաձայնությամբ վերանորոգել է անբարվոք վիճակում գտնվող բնակելի տները՝ դրանք անորոշ ժամկետով վարձակալելու պայմանով՝ վարձավճարի գումարի հաշվին փոխհատուցելով վերոնորոգման նպատակով կատարված ծախսը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունից։

ԱՀ կառավարության թիվ 736-Ն առ 29.06.2022թ. որոշմամբ հաստատվել էր պատերազմական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցություն տրամադրելու կարգը, որի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ հիշյալ ծրագրի շահառու չի հանդիսանում պետական ծրագրերի շրջանակներում գնված, կառուցված (վերակառուցված) կամ վերանորոգված եւ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակտարածքում բնակվող անձը:

Կառավարության հիշյալ որոշումն ընդունելուց հետո պետական միջոցներով վերանորոգված անշարժ գույքի մի շարք սեփականատերեր տեղահանված քաղաքացիներից պահանջել են ազատել բնակարանը, քանզի վերջիններս 40.000-ական դրամի չափով աջակցության ծրագրի շահառու չեն եւ, ենթադրաբար, չեն կարողանալու վարձավճար վճարել կամ պահանջված չափով վճարել: Արդյունքում տեղահանված քաղաքացիները մի դեպքում զրկվել են այն բնակարանում բնակվելու իրավունքից, որտեղ պետությունը վերանորոգում էր կատարել, մյուս կողմից էլ չեն կարող ստանալ դրամական աջակցություն, քանի որ հիշյալ ծրագրի շահառու չեն:

Ստացվում է, որ անշարժ գույքի սեփականատեր-պետություն հարաբերություններում ծագած խնդիրների պատճառով տուժել է տեղահանված քաղաքացին: Նկատի ունենալով, որ քննարկվող դեպքում առկա են պետական միջոցների հաշվին անհիմն հարստանալու, պետության հետ կնքված գործարքը միակողմանի եւ ապօրինաբար խզելու կամ պետության հետ գործարք կնքելուց հրաժարվելու դեպքեր, ուստի ԱՀ դատախազություն ներկայացված դիմումի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում մեկնարկել են դատախազական ստուգումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular