ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի է, երբ Աղավնոյում, Բերձորում բնակվող մարդիկ կան, որոնք չեն կարողանում պոկվել հողից. պատգամավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղավնո եւ Բերձոր բնակավայրերը շատ փութաջան կերպով հանձնում են մեր իշխանությունները, քանի որ ռուսական կողմից չկա նման ազդակ, ռուս խաղաղապահները դեռ այնտեղ կանգնած են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբանը` խոսելով Աղավնո եւ Բերձոր նախօրեին իրենց կատարած այցի մասին: 

Իրոք, սա սարսափելի է, երբ Աղավնոյում, Բերձորում բնակվող մարդիկ կան, որոնք չեն կարողանում պոկվել հողից, ուղղակի չեն կարողանում: Ես չգիտեմ` ինչպես են անելու, մենք էլի գնալու ենք, բայց երեկ այնպիսի իրավիճակ էր, որ այդ մարդիկ լրիվ մենակ էին մնացել, ամեն ինչում մենակ: Օրինակ` տարածքային կառավարման եւ ենթաառուցվածքների նախարարությունը  բնականաբար վերադասի հրահանգով եկել էր եւ էլեկտրասնուցման սարքն էր տարել, այսինքն ընդհանրապես մարդկանց հոսանքից զրկել էին եւ դա անում էր հայկական կողմը` իշխանությունները: Այս բնակավայրերը շատ փութաջան կերպով հանձնումեն մեր իշխանությունները, քանի որ ռուսական կողմից չկա նման ազդակ, ռուս խաղաղապահները դեռ այնտեղ կանգնած են, ու միակ փութաջանությունը, որ դրսեւորում են այս պահին Արցախի իշխանություններն են, իսկ  մեր ունեցած տվյալներով հրահանգը Հայաստանի Հանրապետությունից է գալիս: Իսկ այստեղ իշխանությունները ծառայի տրամաբանությամբ կատարում են հրամանը, քանի որ իրենց համար հայրենիք գոյություն չունի, իրենց համար կարեւորը Նիկոլի հրամանն է, Ալիեւի հրամանն է»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները խնդրել են հանդիպում խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ, պատգամավորն ասաց, որ իրենք հարցեր ունեն, որոնք բարձրաձայնելու են հանդիպման ժամանակ:

«Խծաբերդի հանձնման  օրից սկսած բանավոր պայմանավորվածությունների շարանը չի ավարտվում եւ դա շատ ակնհայտ է: Հայկական եւ ադրբեջանական կողմերի յուրաքանչյուր հանդիպումից հետո ինչ-որ դժբախտությունների շարք է գնում եւ ակնհայտ է, որ այս դեպքը նույնպես բանավոր պայմանավորվածության արդյունք է, հակված ենք նաեւ մտածել, որ Զանգեզուրի միջանցք ստանալու համար ճնշման ձեւ է, բայց նաեւ զիջումների գնալով Արցախի հաշվին Հայաստանի իշխանությունները փորձում են հետաձգել միջանցքի հարցը: Բնականաբար պետք է հասկանանք` իրականում ինչ է կատարվում, քանի որ կողմերի խոսքերը իրար հետ չի համընկնում: Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, սակայն դեսպանորդի հայտարարությունը այլ բանի մասին է վկայում»,- ասաց նա:

Մետաքսե Հակոբյանը համոզված է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանը հրաժարվել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:  
«Արցախի իշխանությունները շատ վտնագավոր խաղի մեջ են մտել, ենթարկվում են Հայաստանի իշխանություններին, սակայն չեն հասկանում, որ իրենք բանակցային կողմ չեն կարող լինել եւ ստացվելու է, որ Արցախի հարցը որոշելու են Ռուսաստանն ու Ադրբեջանը»,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` այժմ միակ փրկությունը ժողովրդի համախմբումն է, ոչ թե իշխանությունների հրաժարականի պահանջով, այլ այն պահանջով, որ իշխանությունները կատարեն ժողորվրդի կամքը:

«Ժողովուրդը ոտքի է կանգելու եւ պահանջելու է, որ եթե լինի նոր երթուղի, ապա այն պետք է լինի միջանցքի տրամաբանությամբ, թույլ չճենք տալու ստել, խաբել այս իշխանություններին եւ Արցախը գցել շրջափակման մեջ: Միայն առեւերույթ թվում, որ իմա միայն Աղավնոյի եւ Բերձորի հարցն է, հիմա է որոշվում Արցախի հարցը»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular