ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիների համար փոխվել են ԱՄԷ մուտքի սահմանափակումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը հայտնում է, որ հուլիսի 19-ին փոխվել են COVID-19-ով պայմանավորված ՀՀ քաղաքացիների ԱՄԷ մուտքի և ելքի սահմանափակումների մասին կանոնները։

Սահմանը հատելու ռեժիմը

Համաձայն նոր կարգի անկախ ժամանման երկրից Աբու Դաբի մուտք գործող պատվաստված (ԱՄԷ-ն ընդունում է ԱՀԿ և ԱՄԷ առողջապահության կողմից ընդունված բոլոր պատվաստումները՝ https://smartservices.icp.gov.ae/echannels/web/client/guest/index.html#/registerArrivals և https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/covid-19-vaccines/advice) քաղաքացիներն ազատվել են ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջից, իսկ չպատվաստվածները պետք է ներկայացնեն կամ 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, կամ երկիր ժամանելուն նախորդող 30 օրվա ընթացքում Քովիդ 19-ից ապաքինման վկայագիր QR կոդի առկայությամբ (բացառությամբ մինչև 16 տարեկան երեխաները):

Աբու Դաբի մուտք գործելուց ՊՇՌ պարտադիր թեստ հանձնելու պահանջը նույնպես հանվել է, սակայն օդանավակայանում հնարավոր է կամավոր վճարովի (40 ԱՄԷ դիրհամ/մոտ 11 ԱՄՆ դոլար) ՊՇՌ թեստ հանձնել ԱՄԷ Ալ Հոսն (Al Hosn) հավելվածով Աբու Դաբիի հանրային վայրեր առավել հեշտ մուտք գործելու համար, քանի որ Աբու Դաբիում հիշյալ վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական պատվաստում և առնվազն 14 օրվա վաղեմության ԱՄԷ-ում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Այլ էմիրություններից ցամաքային ճանապարհով Աբու Դաբիի էմիրություն մուտք գործելու սահմանափակումները նույնպես վերացվել են:

Առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://visitabudhabi.ae/en/plan-your-trip/covid-safe-travel:

Քաղաք Դուբայ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերից որևէ մեկը․

  1. տպած կամ QR կոդ պարունակող թվային պատվաստման սերտիֆիկատ անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է ուղևորի լիարժեք պատվաստված լինելը։ ԱՄԷ առողջապահության նախարարության կողմից ընդունված են հետյալ պատվաստանյութեր՝ (AstraZeneca (Vaxzevria), AstraZeneca (SK Bioscience), Covaxin, Covishield, Covovax, Janssen, Moderna (Spikevax), Nuvaxovid (Novavax), Pfizer-BioNTech (Comirnaty), Sinopharm, Sinovac և Sputnik V),
  2. տպած կամ QR կոդ պարունակող  թվային ՊՇՌ թեստի բացասական արդյունք՝ 48-ժամյա վաղեմությամբ անգլերեն կամ արաբերեն լեզուներով
  3. բժշկական վկայական QR կոդով անգլերեն կամ արաբերեն լեզուներով, որը հաստատում է, որ  անձի Coronavirus SARS Cov-19 հիվանդությունից առողջացած լինելուց մինչև Դուբայ ժամանման օրը անցել է մեկ ամիս։

Աբու Դաբի էմիրության հասարակական վայրեր (բացառությամբ փոքր խանութներ և դեղատներ) մուտքի թույլտվություն ունենալու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ամբողջական պատվաստումը հավաստող տեղեկանք (էլեկտրոնային) և մինչև 30 օր վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իսկ չպատվաստված քաղաքացիները պետք է ներկայացնեն առավելագույնը 48 ժամվա վաղեմություն ունեցող ՊՇՌ թեստի բացասական պատասխան:

Դուբայ էմիրությունում հասարակական վայրեր այցելելու համար որևէ սահմանափակումներ չկան, բացառությամբ պետական հիմնակրներ՝ որտեղ պահանջվում է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք։

Իրավաբան.net
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular