ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանցի ապագա ատամնաբույժը նվաճել է Եվրոպական ուսանողական կարատեի խաղերի ոսկե մեդալը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Դավիթ Մակյանը կարատեի մրցաշարում նվաճել է Եվրոպական ուսանողական խաղերի ոսկե մեդալը։ 

Ամենօրյա մարզումները այս տղաների կյանքի պարտադիր մասն են։ Այստեղ շաբաթական հինգ-վեց օր են անցկացնում, իսկ մինչ մրցույթը գործնականում ապրում են այստեղ, քանի որ մարզումների թիվը կրկնապատկվում է։ Այս դահլիճում Դավիթ Մակյանը մրցույթի միակ հաղթողը չէ, բայց հենց նա է ոսկե մեդալ բերել Հայաստանի կարատեի հավաքականին։

«Ծանր մարզումներից հետո մենք կարողացանք հասնել այս հաջողությանը: Դավիթը հինգ մենամարտ է անցկացրել, հինգ անգամ հաղթել ու չեմպիոն դարձել։ Դավիթն իր գրաֆիկում ունի ամեն ինչ՝ երբ և ինչ է անում։ Նա նաև վերահսկում է սնուցումը, դասերի կանոնավորությունը և համալսարանում դասախոսությունների լիարժեք հաճախումը: Մենք ասում ենք՝ եթե ցանկություն կա, կարող ես հետ չմնալ և բարձր մակարդակով զբաղվել և՛ դասերով, և՛ սպորտով»,- պատմել է մարզիչ Արման Մակյանը։

Դավիթը առաջին անգամ է մասնակցել Եվրոպական ուսանողական խաղերին, և անմիջապես ոսկե: Բայց մի քանի տարի երիտասարդը չէր կարողանում հասնել պատվանդանի ամենաբարձր աստիճանին։ Ինչպես ինքն է խոստովանում, չնայած ծանր մարզումներին, ինչ որ բան չէր ստացվում։ Այժմ Դավիթը մեծ հաղթանակը համարում է իր մարզական կարիերայի նոր փուլի մեկնարկը։ «Մի բան է դրսից նայելն ու ուրիշների հաջողություններով ուրախանալը, մեկ այլ բան է, երբ ինքդ էս հաղթանակի հասնել հոգնեցնող մարզումների և կարգապահության պահպանման միջոցով, որոնք էական են նպատակին հասնելու համար: Պրոֆեսիոնալ սպորտում հոգեբանական պատրաստվածությունը կարևոր է»,- պատմել է Եվրոպայի ուսանողական կարատեի խաղերի չեմպիոն Դավիթ Մակյանը։

Դավիթը սպորտից դուրս սովորում է ատամնաբույժի մասնագիտությամբ և ոչ պակաս ժամանակ ու էներգիա է հատկացնում իր ընտրած մասնագիտությանը։ «Իմ ընտանիքում մանկուց կար այն վերաբերմունքը, որ մարզիկը կարող է այլ մասնագիտություն ունենալ, որ մարզիկը պետք է լինի խելացի, մտածող, որպեսզի կարողանա ավելի մեծ հաջողությունների հասնել։ Ընտրեցի ստոմատոլոգիան, քանի որ այն կարելի է համատեղել սպորտի հետ։ Ատամնաբույժն ինքն է կազմում իր աշխատանքային գրաֆիկը՝ երբ կանչել հիվանդին, երբ բուժումն իրականացնել։ Եվ այդ գործոնը հնարավորություն է տալիս չհրաժարվել սպորտից»,- հավելել է Դավիթ Մակյանը։

Այս տարի Լեհաստանում անցկացվող Եվրոպական ուսանողական խաղերին աշխարհի 450 համալսարանների 5000 մարզիկներ են մասնակցել: Ուսանողները մեդալների համար պայքարել են 20 մարզաձևերում։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular