ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ելենովկայի ուղղությամբ հրթիռային հարվածը հանցագործությունները թաքցնելու փորձ է. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ազով» (ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական գումարտակի գերեվարված զինյալների` Ելենովկայում գտնվող մեկուսարանին ուկրաինացի զինվորականների հասցրած հրթիռային հարվածը հանցագործությունների մասին ճշմարտությունը թաքցնելու փորձ է:

«Ուկրաինական իշխանությունները մահվան դատապարտեցին գերի հանձնված ազովցիներին։ Այդ պատճառով էլ Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին նրանք, գիշերը հրթիռային հարված հասցվեց ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգից։ Իրենց իսկ գերիների նկատմամբ ցինիկ, դաժան հաշվեհարդարի պատճառն այն է, որ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում է «Ազովի» գրոհայինների վկայություններից։ Դրանցում բացահայտվում են խաղաղ քաղաքացիների դեմ հանցագործությունները, որոնք իրականացվել են Կիևի հավանությամբ»,- ասել է Շոյգուն` ելույթ ունենալով Հակաֆաշիստական առաջին միջազգային կոնգրեսում։

Նրա խոսքով՝ ծայրահեղական ազգայնականությունը, որը տարածում էր «Ազով» գումարտակը, ամբողջ բանդերովյան Ուկրաինայի գաղափարախոսությունն է դարձել։

«Այսօր Ուկրաինայի զինված ուժերի լքած դիրքերում ՌԴ զինծառայողները մեծ քանակությամբ ծայրահեղական գրականություն են գտնում։ Կոնգրեսի մասնակիցները կկարողանան դրա նմուշները տեսնել ուկրաինացի ազգայնականների կողմից օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ապահովման միջոցների թեմատիկ ցուցահանդեսում»,- ասել է պաշտպանության նախարարը:

Նա հավելել է` Ուկրաինայի բազմաթիվ բնակիչներ չեն ընդունում Կիևի իշխանությունների քաղաքականությունը, որն ուղղված է նացիզմի վերականգնմանը, Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի հանդեպ ատելության բորբոքմանը։
«Առանձին խոսակցության թեմա է նեոնացիզմը Ուկրաինայում։ Պաշտոնական Կիևը բացեիբաց հայտարարել է, որ ազգայնականների ժառանգորդն է ու նրանց գործի շարունակողը։

Գերագույն ռադան ազգային անկախության մարտիկներ է հռչակել ОУН-УПА-ի գրոհայիններին («Ուկրաինացի ազգայնականների միություն - Ուկրաինական ապստամբության բանակ», ծայրահեղական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում՝ խմբ.)։ Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնում ամեն ինչ արել են Ուկրաինան Ռուսաստանի հակոտնյա դարձնելու համար։ Խրախուսվել է օրենսդրության առաջխաղացումը, որն արգելում է ռուսերենը, ռուսական լրատվամիջոցները, ռուսական մշակույթը՝ այն ամենը, ինչը կապված է մեր երկրի հետ»,- ասել է Շոյգուն։

Նա ընդգծել է, որ նման քաղաքականությունը չընդունողների դեմ դաժան պատժիչ գործողություն է ծավալվել։ Իսկ ռազմական հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ընդունվել է Ռուսաստանի անվտանգության նկատմամբ անընդունելի սպառնալիքների պատճառով, որոնք ստեղծվել էին Ուկրաինայի իշխանությունների կողմից:
«Ութ տարի շարունակ Կիևի ռեժիմը աղաղակող հանցագործություններ է կատարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի քաղաքացիների նկատմամբ։ Հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Միաժամանակ սկսվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ուկրաինական տարածքի ռազմական յուրացումը։ Կիևը ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղություն էր վերցրել»,- ասել է նա։
 
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ հատուկ գործողության առաջին իսկ օրերին ռուսական զինված ուժերը բախվել են ուկրաինական կազմավորումների անմարդկային մարտավարությանը:

«Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների զինվորները թաքնվում են քաղաքային թաղամասերում, խաղաղ բնակչության հետևում՝ նրանց դարձնելով կենդանի վահան, թե՛ բնակելի տները, թե՛ սոցիալական ու էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներն օգտագործում են որպես ամրաշրջաններ և կրակային կետեր։ «Ցամաքում» պարտվելով և նահանջելով՝ նրանք նպատակաուղղված ոչնչացնում են իրենց շուրջն ամեն ինչ, միայն թե խաղաղ քաղաքացիներին ոչինչ չմնա։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նույնպիսի մարտավարություն էին որդեգրել նաև գերմանացի նացիստները»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Դա, ըստ նրա, մասամբ բացատրվում է ուկրաինական բանակի կազմով։ Հակասահմանադրական հեղաշրջումից հետո երկրում ի հայտ եկան նոր ուժային կառույցներ՝ այսպես կոչված ազգային գումարտակներ, որոնք դավանում են նեոնացիզմի գաղափարը, ռասայական անհանդուրժողականությունը բոլոր նրանց հանդեպ, ում նրանք ուկրաինացիներ չեն համարում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular