ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասիսում ինքնասպան եղած տղամարդը նռնակներից մեկը շպրտել է պատուհանից. նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մասիսի քաղաքապետարանում ինքնասպան եղած տղամարդը աղմկահարույց դեպքից առաջ իր մոտ եղած նռնակներից մեկը պատուհանից դուրս է շպրտել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ երեկ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել։
 
«Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն) և 12-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Դեպքի պահին քաղաքապետարանի շենքում պահակն է եղել, որը դուռը բացել է, տղամարդն էլ նռնակներով ներս է մտել, բարձրացել է ընդունարան։ Պատուհանից մեկ նռնակ է շպրտել, երկու անգամ էլ կրակել է, ու այդ ամենից հետո տեսել են, որ ինքնասպան է եղել»,– նշեց Թադևոսյանը։
Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ Էդվարդ Մարգարյանը քաղաքապետարան գնալուց առաջ նույն օրը` ժամը 21։00-ի սահմանում, զանգահարել է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Միրոյանին և ցանկացել նրա հետ հանդիպել։ Հանդիպումը տեղի է ունեցել Մասիս-Այնթափ-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ հատվածում։ Հանդիպմանը Մարգարյանն իր «Kia» մակնիշի ավտոմեքենայով է եղել, ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ և դիմել փախուստի։
 
«40-50 րոպե անց Մարգարյանը գնացել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի աշխատավայր, մտել ներս և այնտեղ գտնվող պահակի հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Բարձրացել է 4-րդ հարկ, որտեղից էլ 2 անգամ կրակոց է արձակել և նռնակ նետել։ Դեպքի վայրում, բացի բազմաթիվ ոստիկաններից և քննիչներից, եղել է նաև տղամարդու մայրը, որը նույնպես խնդրել է որդուն դուրս գալ և կտրուկ գործողությունների չդիմել, ինչը Մարգարյանն անպատասխան է թողել»,– հայտնում է կայքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` դեպքի վայրում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի` գործարանային համարը ջնջված ատրճանակ, որը լիցքավորված է եղել 4 փամփուշտով, իսկ Համբարձումյանի աշխատասեղանի վրա եղել է 1 հատ «Ֆ–1» տեսակի նռնակ ու ատրճանակից կրակված 2 պարկուճ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular