ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… գիպսաստվարաթուղթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոսելով գիպսաստվարաթղթի՝ գիպսակարդոնի, մասին, կարելի է հիշել նրա հիմնական բաղադրիչի` գիպսի պատմությանը: Այդ շինանյութը օգտագործվել է դեռևս 5 հազարամյակ առաջ Եգիպտոսում: Այն օգտագործվել է պատերը հարդարելու ապա ներկելու նյութ: Այդ դեպքում ինչո՞ւ է  այսքան տարիներ անց  գիպսը դեռևս օգտագործվում է որպես շինանյութ: Բանն այն է, որ գիպսը ջրի հետ խառնելուց հետո խառնուրդին կարելի է տալ բացարձակապես ցանկացած ձև և, որը արագ չորանում է: Գիպսի այդ հատկությունը օգտագործվել է ինչպես հին եգիպտացիների կողմից այնպես էլ ներկայումս օգտագործվում է  ժամանակակից շինարարների կողմից: Գիպսը օգտագործվել է ինչպես որպես սվաղ, այնպես էլ քանդակման  հիմնական նյութ: Գիպսաստվարաթղթի  պատմությունը սկսվել է միայն 19-րդ դարի վերջերին, երբ Ավգուստինն Սակկետը  արտոնագրել է մի մեքենա, որը արտադրում է գիպսաստվարաթղթե թերթեր:

Գիպսաստվարաթուղթը իրենից ներկայացրել է  ստվարաթղթի մի քանի շերտեր, որոնք սոսնձված են գիպսով: Մեկ թերթիկի հաստությունը 0,5 սանտիմետր է: Նոր հայտնագործված «շինարարական տախտակը» մի շարք առավելություններ է ունեցել: Դրա օգնությամբ հնարավոր է եղել  ստեղծել բացարձակապես հարթ մակերես, որի կարիքը չունի ծեփոնման կամ սվաղի: Գիպսաստվարաթուղթից պատրաստված  պատը պատրաստ է եղել նկարելու կամ պաստառապատելու համար: Բացի այդ, նոր նյութն օժտված է եղել  հակահրդեհային հատկությամբ, և ամենակարևորը, որ շատ հարմար ու հեշտ է աշխատել նման շինանյութով: Ժամանակի ընթացքում գիպսաստվարաթուղթի  արտադրության տեխնոլոգիան փոփոխությունների է ենթարկվել: Այն տեսքով, որով այդ նյութը այսօր ծանոթ է մեզ հայտնվել է 20-րդ դարի սկզբին: Ոչ թե հինգ, այլ երկու շերտերից  գիպսաստվարաթուղթ պատրաստելու գաղափարը  պատկանում է Ստեֆան Քելլիին: Նման շինանյութ ստանալու այս մեթոդը որոշ չափով պարզեցրել է արտադրական գործընթացը: Իսկ ամերիկացի ինժեներ Քլարենս Ուստմանը առաջարկել է փակել պատրաստի գիպսաստվարաթղթի եզրերը: Ժամանակակից արտադրողները արտադրում են 2,5-ից գրեթե 5 մետր երկարությամբ, և մոտավորապես 1,2 - 1,3 մետր լայնությամբ գիպսաստվարաթղթեր: Դրանց հաստությունը տատանվում է 0,8-ից 2,5 սմ-ի սահմաններում: Արտադրության համար օգտագործվում են կոմպոզիտային նյութեր, ինչը հնարավորություն է տալիս բարելավել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հրդեհակայունությունը, խտությունը և պնդությունը: Բացի դա գիպսաստվարաթուղթը  համարվում է բացարձակապես ոչ տոքսիկ նյութ: Այն պատրաստվում  է էկոլոգիապես մաքուր բաղադրիչներից և չունի տհաճ հոտ: Նրա հատկություններից ևս մեկը խոնավությունը կլանելու ունակությունն է, կամ հակառակը օդը խոնավացնելը՝ կախված օդի խոնավությունից: Եվ բացարձակապես եզակի է գիպսաստվարաթղթի թթվայնության մակարդակը, որը  համընկնում է մարդու մարմնի թթվայնության հետ: Այդ առանձնահատկությունը թույլ է տալիս գիպսաստվարաթուղթ օգտագործել ինչպես սովորական, այնպես էլ բժշկական կամ այլ հատուկ սենյակներում: Կարելի է ասել, որ այս շինանյութը օգտագործվում է գրեթե ամենուր: Այն ունակ է հավասարեցնել ցանկացած մակերևույթ, թաքցնել կոմունիկացիոն գծերը, ստեղծել գեղեցիկ դեկորացիա և այլն: Այն թեթև է, և հետևաբար  ակտիվորեն օգտագործվում է երկնաքերերի կառուցման մեջ, որտեղ նյութի ծանրությունը մեծ դեր է խաղում: Աշխարհի շինարարներն ու դեկորատորները սիրում են այս նյութը իր ճկուն հատկությունների համար: Գոյություն ունեն գիպսաստվարաթղթի  երկու հիմնական տեսակներ: Առաջինը խոնավության նկատմամբ դիմացկուն է, և օգտագործվում է խոնավ օդ ունեցող շենքերում և սենյակներում, մասնավորապես՝ բաղնիքում, զուգարանում, խոհանոցում, լողավազանում և այլն: Երկրորդ տեսակը հրակայուն գիպսաստվարաթուղթ է: Այն օգտագործվում է այն սենյակներում, որտեղ հրդեհի մեծ վտանգ կա՝ վերնահարկեր, նկուղներ, կաթսայատներ և այլն: Նայելով պատրաստի գիպսաստրավարթղի կոնստրուկցիաներին, այն կեղծ տպավորություն է ստեղծվում, որ ամեն մարդ կարող է հեշտությամբ դա անել:  Այնուամենայնիվ, դա այդպես չէ:  Ստեղծել բարդ կառուցվածք կամ կապակցել անկունները  այնպես, որ աչքով տեսանելի թերություններ չլինեն՝ շատ դժվար է, և հետևաբար ճիշտ է, որ այդ ամենը կատարեն  պրոֆեսիոնալ շինարարները:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular