ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդիան և Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շվեդիան և Ֆինլանդիան մինչև այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել Է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել Է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:

«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել Է: Դա գործընթացի նախաձեռնման կամք Է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչև այժմ Շվեդիայի և Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում Է Milliyet թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular