ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան Ավստրալիայի հանքերում կտեղադրվեն արևային մարտկոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ Հանքարդյունաբերական հսկա BHP ընկերությունը սկսել է 10 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի տեղադրումը, որը մարտկոցների և հողմային տուրբինների հետ միասին կնպաստի Արևմտյան Ավստրալիայի հյուսիսային Գոլդֆիլդս տարածաշրջանում նիկելի արդյունահանման աշխատանքներին: Այդ մասին հայտնել է Energy Economics and Financial Analysis ինստիտուտը:

10,7 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի կենտրոնը և 10,1 ՄՎտ հզորությամբ մարտկոցը Լեյնստերում BHP ընկերության Nickel West Northern Goldfields Solar նախագծի մի մասն է, և որը մշակվել է TransAlta ընկերության կողմից որպես իր հեռահաղորդակցական ցանցի մաս:

Սա BHP ընկերության առաջին էներգամատակարարման ցանցից դուրս լայնածավալ վերականգնվող էներգիայի  աղբյուրների ստեղծման նախագիծն է: Այն նպատակ ունի փոխարինելով դիզելային և գազային էներգիան արևային մարտկոցների էներգիայով` 12%-ով նվազեցնել հանքարդյունաբերական ընկերության կողմից ջերմոցային գազերի արտանետումները իր North Goldfields հանքավայրերից: Ենթադրվում է, որ հետագայում հողմակայանի ավելացումը կնվազեցնի ընկերության արտանետումները Mount Kit-ում և Leinster-ում ևս 30%-ով:

BHP ընկերությունը ընդգծում է, որ արևային էներգիայի կենտրոնի կառուցումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ էկոլոգիապես մաքուր, ցածր ածխածնային նիկելի համաշխարհային պահանջարկը աճում է որպես հիմնական բաղադրիչ հենց նույն մարտկոցների և էլեկտրական մեքենաների արտադրության մեջ:

Նշենք, որ Ավստրալիայի նոր կառավարությունը մինչև 2030 թվականը մայրցամաքում ածխածնի արտանետումների կրճատման քանակները բարձրացրել է մինչև 43 տոկոս նշագծի նախորդ իշխանությունների խոստացած 26-28 տոկոսի հետ համեմատած, և երկրի նոր վարչապետ Էնթոնի Ալբանեզը խոստացել է հասնել «կանաչ» գերտերություն մակարդակի: Միաժամանակ նշենք նաև, որ ներկայումս երկիրը էներգետիկ ճգնաժամ է ապրում։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular