ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Սունդուկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանակներում մարդիկ ստիպված են եղել իրերը և  արժեքներըինչ որ տեղ պահել,և այդ հարցը հատկապես արդիական է դառնում, երբ, երբ մարդը ճանապարհորդում է: Սունդուկը հանդիսանում է իրերի պահեստարան: Այժմ նման պահեստարաններ են հանդիսանում պահարանները, սեյֆերը, ճամպրուկները և այլն, բայց դրանք բոլորը հայտնվել են ընդամենը վերջին 200-ից 500 տարի ընկած ժամանակահատվածում: Դրանից առաջ, տարիներ շարունակ բոլոր տնային իրերի պահեստարաններ էին հանդիսանում սունդուկները: Սունդուկի ստեղծման պատմությունը  շատ հին է: Ենթադրվում է, որ անգամ Նեոլիթական դարաշրջանում են դրանք եղել: Այնուամենայնիվ, պատմականորեն  հայտնի է, որ առաջին անգամ սունդուկ օգտագործել ենՀին Եգիպտոսում  եգիպտացիները, որտեղից էլ դրանք տեղափոխվել են Հին Հունաստան և Հռոմ, իսկ վաղ միջնադարում տարածում են գտել նաև ամբողջ Եվրոպայում, Ասիայում և անգամ հասել են Ռուսաստան: Դա տեղի է ունեցել քոչվոր ցեղերի և նվաճողների բանակների շնորհիվ:

Սունդուկը հայտնվելով որոշակի երկրում  փոփոխվել է, ձեռք է բերել այդ երկրի  ազգային հատկությունները ինչպես նաև կատարվել է նրա գործառույթների ընդլայնում: Օրինակ արտաքին տեսքը զարդարում էին տարբեր վահանակներով, երկաթե նախշերով,  բարդ նկարներով, ծածկում   կաշվով և գործվածքներով և այլն: Սունդուկները փակվում էին ինչպես փականքներով, այնպես էլ կողպեքներով, ընդ որում կողպեքները լինում էին ինչպես կախովի այնպես էլ ներդրովի: Սունդուկների օգտագործման ձևերի մասին  կարելի է երկար խոսել, քանի որ բացի կենցաղային իրերի, հագուստի և գործիքների պահեստավորման և փոխադրման տարողություն լինելուց  կային նաև զենքի և փողի (սունդուկներ-սեյֆեր) սունդուկներ, ինչպես նաև սունդուկ-սարկոֆագեր, ու նաև սունդուկ-գահեր։ Բացի այս ամենը սունդուկը կարող էր կատարել նաև մահճակալի, սեղանի, նստարանիկամ աթոռի դեր, իսկ կողքի դրած սունդուկը կարող էր փոխարինել պահարանին կամ կոմոդին։ Սունդուկների չափերը ևս տարբերվում էին շատ լայն սահմաններում, սկսած փոքրիկ զարդատուփերից մինչև հսկա սունդուկներ, որոնց ներսում հնարավոր էր ոչ միայն իրեր պահել, այլ նաև քնել: Քոչվոր ցեղերը, սունդուկի (սանդիկ) պատրաստման մեջ փայտը փոխարինելով գործվածքով, վուշով կամ կաշվով սկզբից այն վեր են ածել  բաուլի, ապա հետո նաև շաբադանի (чемодан՝ ճամպրուկ)։ Ռուսաստանում  սունդուկ (սանդիկ) տարածվել է  թաթար-մոնղոլական լծի հետ միասին և ամրացել է կրպակատերերի, վաճառականների շրջանում։ Ռուսական կայսրության ցանկացած նահանգում սունդուկներ էին արտադրվում։ Սունդուկի պատրաստումը բարդ գործընթաց է, որը պահանջում է այդ գործընթացին տարբեր մասնագիտության արհեստավորների մասնակցություն (ատաղձագործ, դարբին, նկարիչ, փականագործ և այլն): Ռուսաստանի յուրաքանչյուր նահանգում արտադրված արտադրանքը ունեցել է իր առանձնահատկությունները և մինչև անցյալ դարի սկզբը այն հիմնական և անգամ միակ գյուղական կահույքն է եղել: Իր երկար պատմության ընթացքում սնդուկը  փոխել է իր արտաքին ձևը և ձեռք բերել նոր տարրեր: Օրինակ 17-րդ դարում այս կահույքի տեսակը ենթարկվել  է խոշոր փոփոխությունների: Սունդուկին ոտքեր են ամրացրել և դարակներ են  տեղադրել, որի արդյունքում հայտնվել է ժամանակակից կոմոդի նախատիպը:Ներկայումս սունդուկների  նկատմամբ հետաքրքրությունը կրկին աճել է: Հնավոճկամ ժամանակակից սունդուկները որպես կանոն օգտագործվում են որպես սուրճի սեղան հյուրասենյակում,  կամ լուսամփոփի  կանգնակ  ննջարանում կամ էլ այլ տեսքով, բայց վերջանական իմաստով այնպես, որ դառնա կահավորման դիզայնի անբաժանելի և ամենակարևոր էլեմենտը։ Անգամ ժամանակակից և թանկարժեք կանացի պայուսյակների որոշ տեսակներ ներկայումս ունեն դասական սունդուկի տեսք։



Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular