Ծանոթ ու միարժամանակ անհայտ… շարմանկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇարմանկան հայերեն թարգմանությամբ անվանվում է երգեհոնիկ կամ փողոցային երգեհոն: Այն երաժշտական ստեղծագործություններ արտաբերող մեխանիկական գործիք է։ Շարմանկան մի տեսակ փոքրիկ երգեհոն է կամ այլ կերպ ասած փողային երաժշտական գործիք առանց ստեղների: Այդ գործիքի մեխանիզմը բավականին պարզ է: Մեղեդու ձայնը հայտնվում է այն ժամանակ, երբ պտտեցվում է բռնակը, որը կոշտ կցված է սռնուն, որի վրա էլ իր հերթին կան փոքրիկ բլթակներ՝ «բռունցքներ», որոնք էլ ստիպում են շարժվել գործիքի ներքին մեխանիզմներին: Իսկ այդ մեխանիզմներն են լծակները, լեզվակները և ձայնային խողովակները: Միջին հաշվով շարմանկայով կարելի է 6-ից 8 մեղեդի նվագարկել: Այս մեխանիկական գործիքի վրա առաջին անգամ նվագարկված երգերից մեկի շնորհիվ էլ այն ստացել է իր անունը: Իսկ այդ երաժշտական կամպազիցիան կոչվել է «Հրաշալի Քեթրին»:
Ֆրանսերենում այն հնչում է «Charmante Catherine»: Ավելի վաղ Ուկրաինայում և Ռուսաստանում այդ փողոցային երգեհոնը երբեմն ջերմորեն անվանել են էր «Կատերինկա»: Երգեհոնիկի պատմությունը սկսվել է շատ վաղուց: Նման կառուցվածքի գործիքներ հայտնի են եղել նույնիսկ մ.թ.ա. առաջին դարում: Այնուամենայնիվ, համարվում է, որ միայն 17-րդ դարում է այն փողոցային երգեհոնը հորինվել, որը մենք ճանաչում ենք: Սկզբում դա եղել է գործիք, որի միջոցով երգել են սովորեցրել երգող թռչյուններին: Քանի որ շարմանական գործնականում պարզ գործիք է և այն նվագարկելու համար հատուկ հմտություններ չեն պահանջում՝ այդ երաժշտական գործիքը շատ արագորեն է գնահատվել թափառական երաժիշտների կողմից և այն սկսել են լայնորեն օգտագործել փողոցներում: Շարմանկայի առաջին մոդելները հնարավորություն են ունեցել նվագարկել միայն մեկ մեղեդի, սակայն դա արագորեն է ձանձրացնում լսողներին: Ժամանակի ընթացքում փողոցային երաժիշտները եկել են այն եզրակացության, որ սովորելով հասկանալ մեխանիզմները, իրենք առանց օգնության կարող են ինքնուրույն փոխել մեխանիզմի որոշ տարրեր և ավելացնել այդ գործիքով հնչեցվող մեղեդիների քանակը: Այնուամենայնիվ նշենք, որ անհայտ է թե ով է առաջինը ստեղծել շարմանկան և հետագայում փոփոխություններ մտցրել դրանց մեջ: Սակայն շարմանկայի պատմությունն ունի մի քանի լեգենդ: Ինչ որ մեկը պնդում է, որ այն հորինվել է 17-րդ դարում Իտալիայում, մյուսները պնդում են, որ հոլանդացիներն են հորինել շարմանկան 500 տարի առաջ: Երկրորդ վարկածի հաստատման վկայություն է 15-րդ դարի վերջի նկարներում այդ գործիքի առկայությանը: Այդ նկարներում առկա են շարմանկայի պատկերներ, բայց քանի որ պատկերները վատ են պահպանված, այն թե իրոք դա այդ գործիքն է պարզելը շատ դժվար է, և, հետևաբար, անհնար է այն օգտագործել որպես ապացույց: Հարկ է նշել, որ Հոլանդիայում 15-րդ դարից ի վեր եղել են զանգվածեղ երաժշտական գործիքներ, որոնք սկզբունքորեն նման են փողոցային երգեհոնինիկին, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք այդ երգեհոնիկի նախնիներն են կամ նամանակները, բայց ոչ առաջին մոդելները: Շարմանկայի ամենահին օրինակը, որը պահպանվել և հասել է մեզ ֆրանսիական մոդելն է, որը ստեղծվել է 17-րդ դարի սկզբին: Ռուսաստանում Շարմանկան հայտնվել է միայն 19-րդ դարի սկզբին: 20-րդ դարում այդ գործիքը արդիականացվել է, ստեղծվել են դրա մի քանի տեսակներ: Մետաղյա և փայտե մխոցները փոխարինվել են ժապավեններով: Ավելին, հայտնվել են շարմանկաներ, որոնք ունեցել են լեզվակային այնպիսի մեխանիզմներ և տարրեր, որոնք ունակ են ընդհատվող և դողացող հնչյուններ հնչեցնել: Ներկայումս շարմանկան արդեն էկզոտիկ հին երաժշտական գործիք է, որը փոխարինվել է ավելի ժամանակակից սարքերով, որոնք կարող են երաժշտություն նվագարկել: Շատ հազվադեպ կարելի է ինչ որ քաղաքի փողոցում տեսնել շարմանկա նվագողների: Բայց մյուս կողմից, այդ գործիքների նման գործիքներ սկսել են արտադրել և օգտագործել սրճարան-բարերում, ինչպես նաև որպես մանկական խաղալիքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը