Ղարաբաղյան ճոճանակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.ru-ն գրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտին դադարել է լինել անվերջ վատ լուրերի այնպիսի մատակարար, որպիսին էր աշխարհի համար երկու տարի առաջ՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուց հետո։ Նման հիմնական եզրակացություն կարելի է անել 2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցին, որը Հարավային Կովկասի պատմությունը բաժանեց «առաջ» և «հետո»-ի: Սակայն այնպիսի լավ լուրերի ժամանակը, որոնցից գլխավորը կարող է լինել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, նույնպես չի եկել։ Արդյունքում ունենք քաղաքական կարկատան և հավերժական դիվանագիտական դիսոնանս, երբ Հարավային Կովկասում խաղաղության շարժը դեռևս ընթանում է, բայց դեպի խաղաղություն գնացողների ոտքերին ծանր կշռաքարեր են կապված, որոնցով գործնականում անհնար է արագացում ստանալ:
Իր «Հատուցում» օպերացիայով Բաքուն ցույց տվեց, որ մտադիր չէ երկար ժամանակ համակերպվել «Ղարաբաղի պաշտպանության բանակի» գոյության հետ և որոշակի իրավիճակներում պատրաստ է վճռական քայլերի, եթե եռակողմ պայմանագիրն իրագործելու այլ միջոցներ ու մեխանիզմներ չլինեն։ Կա՞ արդյոք երաշխիք, որ դա շուտով տեղի չի ունենա։ Բաքվում, Երևանում, Մոսկվայում այսօր ոչ ոք դրան միանշանակ պատասխան չի կարող տալ: Իրավիճակը մնում է պայթյունավտանգ, ղարաբաղյան ճոճանակը արագ և նյարդայնորեն շարժվում է մի կողմից մյուսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը