ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սուրմալու»-ում եղել է մոտ 4-5 տոննա հրավտանգ նյութ․ անհետ կորածներից մեկը ողջ է, չի եղել «Սուրմալու»-ում․ ԱԻ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո այս պահին ունենք երկու անհետ կորած, 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը չի պարզվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նախարարը նշեց, որ ավելի վաղ կային երեք անհետ կորած, սակայն նրանց մեկի՝ ՌԴ քաղաքացու մասով նոր տեղեկություն է ի հայտ եկել․ պարզվել է, որ «Սուրմալու»-ի հետ կապ չունեցող և բոլորովին այլ պայմաններում նա վիրահատվել է, հետո կապի է դուրս եկել հարազատների հետ և հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ երեք անհետ կորածի փոխարեն այս պահին ունենք երկու անհետ կորած համարվող։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ 16 զոհերից միայն մեկի ինքնությունը դեռ չի պարզվել, և երբ այդ մեկի ինքնությունն էլ պարզվի, ապա փաստացի կունենք միայն մեկ անհետ կորած։

«Քաղաքացիների որոնման աշխատանքները կատարվում են հիմնականում ետնամասում՝ կիսակառույց այն շենքում, որը չի փլուզվել ․․․ Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ–տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում է որոնողափրկարարական աշխատանք»,– ասաց նա։

Արմեն Փամբուխչյանը ասաց, որ որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը։ Նախարար նաև տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ զրուցել են և ստացել ողջ անհրաժեշտ տեղեկությունն այն մասին, թե ինչ կարող է լինել շենքում և հենց այդ տեղեկության հիման վրա են կատարել աշխատանքները։ 

Հարցին, թե արդյոք նկուղային, պահեստային հատվածներում դեռ կարող են լինել հրավտանգ նյութեր, նախարարն ասաց, որ տարածքի 50-60 տոկոսն արդեն մաքրվել է և եթե լինեին այդպիսի նյութեր, ապա դրանք արդեն գտած կլինեին։ Արմեն Փամբուխչյանը նաև տեղեկացրեց, որ սեփականատիրոջ հետ շփումների արդյունքում պարզվել է, որ շենքում, նախնական գնահատականներով, 4-5 տոննա հրավտանգ նյութեր են եղել նախքան պայթյունը։

Նախարարը նաև նշեց, որ եթե չնույնականացված մեկ զոհի ինքնությունն էլ պարզվի, ապա փլատակների տակ կմնա մեկ քաղաքացի, որի մոտավոր վայրը նույնպես արդեն հայտնի է, դրանից հետո աշխատանքներն ավելի արագ կարվեն, քանի որ արդեն ավելի շատ կաշխատի ծանր տեխնիկան՝ մարդկանց փոխարեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular