Կայացել է հայ-իրանական առաջին գաստրոնոմիական փառատոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆMir24.tv-ն գրում է, որ հայ-իրանական գաստրոնոմիական փառատոնին միացել են ուտելիքն ու երաժշտությունը: Այն անց է կացվել Հայաստանի Սիսիան քաղաքում։
Մասնակիցների համար տեղի էր ունեցել տոլմա, կորկոտ և կլոր գաթա պատրաստելու մրցույթ։ Իսկ հյուրերը կարողացել են համտեսել այդ երկու երկրների ազգային խոհանոցների ուտեստները։ Ավելին, ներկայացվել են ճաշատեսակներ, որոնք հնում են պատրաստվել հայերի և իրանցիների ընդհանուր նախնիների կողմից։ Փառատոնի այլ վայրերում հնարավոր է եղել լսել ավանդական և ժամանակակից երաժշտություն։
«Նպատակը բարությունն է, նպատակն է միավորել մեր մշակույթները, մեր հնարավորությունները: Աշխարհին և զբոսաշրջության շուկային, բոլոր այցելուներին ցույց տալ մեր մշակույթների ընդհանրությունն ու բազմազանությունը, մեր մշակութային ժառանգությունը, ինչպես նաև մեր խոհանոցներն ու խոհարարական արվեստները»,- ասել է Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Փառատոնն անց է կացվել ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը։ Բոլորը հնարավորություն են ունեցել գնալ պատմամշակութային արգելոց, որպեսի աստղերին նայեն դասական հայկական երաժշտության լարային քառյակի կատարման հնչյունների տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am