ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական կարմիր խաչն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավելացնել փրկարար կամավորների թիվը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական կարմիր խաչն առաջին իսկ րոպեներից ներգրավված է եղել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներում: Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, ով դեպքի վայրում էր ծանոթանալու կամավորների աշխատանքին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին իսկ րոպեներից միացել են 90 հոգանոց անձնակազմով:

«Հայկական կարմիր խաչի ընկերությունը չէր կարող անմասն մնալ նման աղետին արձագանքելու գործընթացից: Լինելով մարդասիրական ոլորտում աջակցող կառույց՝ պարտավորվել ենք կատարել մեր օժանդակ դերը և լինել մեր ազգաբնակչության կողքին: Առաջին իսկ րոպեից միացել ենք արձագանքող թիմերին, միացել ենք 90 հոգանոց անձնակազմով ՝ փրկարար կամավորներ, առաջին բուժօգնություն ցուցաբերող կամավորներ: Դրանից բացի, հոգեբանների մեծ թիմ է աշխատում: Փրկարար ծառայության հետ համագործակցությամբ կարող ենք մեր անձնակազմը համալրել մոտ 102 փրկարար կամավորներով և աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Պայթյունից հետո Հայկական կարմիր խաչի կամավորներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել 120 տուժածի, 90 շահառու ստացել է հոգեբանական աջակցություն: Աշխատանքները շարունակվում են:

«Տուժածների հարազատները հոգեբանական ծանր վիճակում են գտնվում: Ինչպես գիտեք կան կորուստներ, ոմանք դեռ որոնվում են: Ընդհանուր դժվար ու բարդ գործընթաց է, բայց մեր թիմերը պատրասված են»,-ասաց Աննա Եղիազարյանը:

Կարմիր խաչի պատրաստված թիմերն իրենց աջակցությունն ու ներդրումն են բերում փրկարար ծառայությանը որոնողափրկարարական, քարաթափման աշխատանքներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular