ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…«Զապորոժեց» ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սովետական Միության ամենատարածված փոքրիկ ավտոմեքենաներից մեկը, որը մեծ հաջողություն է ունեցել բնակչության հետ, դա ЗАЗ -965- ն է, որն ավելի շուտ ժողովրդին  հայտնի է «Զապորոժեց» կամ պարզապես «կուզիկ» անունով: 1960-1969 թվականների ընթացքում սովետական ավտոմոբիլային արդյունաբերությանը հաջողվել է արտադրել այդ մոդելի ավելի քան 320 000 մեքենա: «Զապորոժեց» ավտոմեքենայի պատմությունը սկսվել է սովետական քաղաքացիների հսկայական թվով հեռագրերով և նամակներով , որտեղ մարդիկ հայտնել են բնակչության համար էժան մեքենա ստեղծելու և արտադրելու անհրաժեշտության մասին: Այդ իսկ պատճառով այդ ավտոմենքենան  կարելի է անվանել իսկապես ժողովրդական մեքենա: 20-րդ դարի 50-ականների կեսերին դադարեցվել է «Москвич-401» ապրանքանիշի 4 ուղևորի համար նախատեսված մարդատար ավտոմեքենաների արտադրությունը: Փոխարենը  սկսել են արտադրել «Москвич-402»-ը, որը արդեն ավելի մեծ չափերի էր, և համապատասխանաբար գինը գրեթե կրկնապատիկ, ինչը և սպառողներին էապես դուր չէր գալիս: Այդ իրավիճակը բերել է ավելի մատչելի փոխադրամիջոց ստեղծելու անհրաժեշտության: Այդպես  էլ սկսվել են «մարդկանց համար» նախատեսված նոր ավտոմեքենայի ստեղծման աշխատանքները: Սկզբից ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, և որպես արդյունք ЗАЗ -965-ի նախատիպ է դարձել  իտալական արտադրության Fiat 600-ը և դրա  հիման վրա էլ ստեղծվել է նոր սովետական ավտոմեքենան: Նշենք, որ սկզբում «Զապորոժեցը» կոչվում էր ԱՄՆ-ի այն գիտահետազոտական ինստիտուտի անունով, որը մեքենայի վրա աշխատելիս համագործակցել է մոսկովյան ավտոմոբիլաշինական գործարանի հետ: Մեքենայի փոքր չափսերին հասնելու համար որոշվել է շարժիչը տեղադրել հետևի մասում, ինչը թույլ է տվել առանձին տրանսմիսիա չտեղադրել:

Հետաքրքիր ձևով է որոշվել այդ «կուզիկի» արժեքը: Համեմատական համարժեք է վերցվել այդ ժամանակվա մեկ  շիշ օղու գինը: Քանի որ 1961 թվականին տեղի ունեցած դենոմինացիայի արդյունքում  մեկ շիշ օղու գինը 18 ռուբլուց դարձել էր մեկ ռուբլի 80 կոպեկ ստացվել է, որ  1960-1961 թվականներին 18 000 ռուբլի արժեցող ավտոմեքենայի գինը 1961 թվականից հետո իջել է մինչև 1800 ռուբլու։ Մի խոսքով ավտոմեքենան գնահատվել է 1000 շիշ օղի։  Եթե հաշվի առնենք բնակչության եկամուտները, ապա այդ մեքենան գնելու համար պահանջվել է մոտ 15 ամսվա միջին աշխատավարձ, այսինքն  «Զապորոժեցը» գնելու համար սովետական քաղաքացին  հեշտությամբ կարող էր կուտակել նման գումար։ ЗАЗ -965-ը իր  «Զապորոժեց» անունը  ստացել է այն ժամանկ, երբ ավարտվել են բոլոր նախագծահաշվարկային աշխատանքները  և կազմակերպվել է զանգվածային արտադրություն: Այնպես է ստացվել, որ ЗАЗ -965-ի արտադրությունը տեղի չի ունեցել Մոսկվայի ավտոմոբիլաշինական գործարանում, քանի որ այդ ժամանակ այն ամբողջությամբ զբաղվում էր այլ մոդելների ավտոմեքենաների արտադրությամբ։ «Կուզիկ»-ին սկսել են արտադրել  Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում գտնվող ավտոմեքենաշինական գործարանում, որը նախկինում արտադրում էր գյուղատնտեսական մեքենաներ: Մեքենան ստացել է ЗАЗ -965 ապրանքանշանային անվանումը: Այդ ավտոմեքենայի առանձնահատկությունն այն էր, որ նրա հետևի մասում ձևավորվել էր մի  յուրահատուկ «կուզ», որի հետևանքով էլ այն ստացել էր  «կուզիկ» մականունը: Ներկայումս  «Զապորոժեց»-ները այնքան տարածված չեն, որքան նախկինում էին: Բայց հիմա էլ  այս «կուզիկ»-ին  կարելի է երբեմն տեսնել  փողոցներում։ Ավելին, «Զապորոժեց»-ի լավ պահպանված նմուշը ներկայումս կարող է ավելին արժենալ քան շատ այլ մեքենաներ: Բանն այն է, որ ЗАЗ -965-ը  ժամանակակից աշխարհում համարվում է արդեն գոյություն չունեցեղ ԽՍՀՄ պետության լեգենդար ժողովրդական ավտոմեքենան և այցեքարտերից մեկը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular