ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական դելտակրոն». գիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գիտնականները Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որը միավորում է «օմիկրոն» և «դելտա» շտամները։ Այդ մասին գրում է РБК-ն։

Ամերիկացի գենետիկ Դմիտրի Պրուսը հայտարարել է, որ նոր շտամի՝ այսպես կոչված «ռուսական դելտակրոնի» վտանգը դեռ պետք է ուսումնասիրվի։ Նրա խոսքով՝ «օմիկրոնի» և «դելտա» գենոմների բաղադրիչներով հիբրիդային վիրուսները շատ հազվադեպ են՝ «դելտա» շտամի գրեթե ամբողջական անհետացման պատճառով։ Պրուսը նշում է, որ հենց այսպիսի անսովոր վիրուսներն են հայտնաբերվել  Սանկտ Պետերբուրգից գենոմային տվյալների վերջին ներբեռնումներում։

«Դրանցից առաջինները տվյալների բազայում հայտնվել են հուլիսի սկզբին և մի փոքր անվստահություն են առաջացրել։ Սակայն հուլիսի վերջին Սմորոդինցևի գրիպի ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել էին ավելի շատ նման գենոմներ: Մենք նորից ստուգեցինք այն ամենը, ինչ կարող էինք, և եկանք վստահ եզրակացության. սա սխալ չէ, այլ հիբրիդային վիրուս»,- ասել է գիտնականը։

Պրուսն ընդգծել է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Ռուսաստանում, քանի որ կորոնավիրուսի այս տարբերակը դեռևս չի հայտնաբերվել աշխարհի որևէ այլ երկրում։

Գիտնականը նշել  է, որ «ռուսական դելտակրոնը» դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ, և հայտնի չէ՝ արդյոք այն կարող է առաջացնել ծանր քովիդային հետևանքներ։ Նա խորհուրդ է տվել ռուսական բժշկական հաստատություններին ուշադիր հետևել նոր շտամներին՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև գենոմների ավելի ակտիվ ուսումնասիրում և ավելի թափանցիկ հաշվետվությունների վերբեռնում համաշխարհային տվյալների բազա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular