ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…խտացրած կաթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խտացրած կաթը կովի կաթի ջրազատված պահածոն է։ Խտացրած կաթի պատմության մեջ միանշանակ կարծիք չկա այն մասին, թե ում է պատկանում այն ստեղծելու առաջնայնությունը: Ոմանք այս հարցում դափնին տալիս են պահածոների ֆրանսիացի գյուտարար Նիկոլաս Ֆրանսուա Ապպերին: Հենց նա է ուշադրություն դարձրել այն փաստի վրա, որ եթե սննդային հեղուկը հերմետիկ փակվի տարողության մեջ և եփվի, ապա այն կարելի է շատ ավելի երկար պահել: Դա նրան դրդել է նմանատիպ փորձեր կատարել կաթի հետ: Բայց քանի որ ապակե տարողությունները հաճախ են պայթում  ջերմաստիճանից, Ապպերը ի վերջո փորձել է փոխարինել դրանք մետաղականով: Նման կերպ հայտնվել են պահածոները:

Գյուտարարը շարունակել է փորձեր կատարել տարբեր սննդամթերքների  հետ:  Շուտով նա բացել է իր սեփական խանութը, իսկ նրա արտադրանքը մեծ ժողովրդականություն է վայելել, և անգամ 1810 թվականին Ապպերը իր գյուտի համար մրցանակ է ստացել Նապոլեոն Բոնապարտից: Նույն թվականին լույս է տեսել նաև նրա աշխատությունը, որտեղ նկարագրում է սննդի պահածոյացման գործընթացը: Ամերիկացի Գեյլ Բորդենը ևս զբաղվել է սննդամթերքի երկարաժամկետ պահպանման հարցերով: Նա ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ եթե եռման ընթացքում կաթին ավելացնում են շաքար, ապա այն դառնում է ավելի խիտ և համեղ: Բայց այդ դեպքում պատրաստման ընթացքում տաքացվող խառնուրդը հաճախ այրվում է և նստում տարողության հատակին և պատերին: Վակուումային թավայի օգտագործումը նույնպես չի օգնել լուծել այդ խնդիրը: Այնուհետև Բորդենը պարզապես փորձել է սովորական յուղով  յուղել տարողության հատակն ու պատերը: Նման կերպ 1849 թվականին ստեղծվել է խտացրած կաթի արտադրության առաջին սարքը:

Յոթ տարի անց Բորդենը արտոնագրել է իր հայտնագործած շաքարով խտացրած կաթի արտադրության տեխնոլոգիան: Երկու տարի անց նա բացվել է խտացրած կաթի առաջին գործարանը: Այդ սննդատեսակը հատկապես հայտնի է դարձել Քաղաքացիական պատերազմի տարիներին, ինչը հետագայում թույլ է տվել Բորդենին բացել ևս մի քանի ձեռնարկություններ: Գոյություն ունի Խտացրած կաթի պատմության մեկ այլ տարբերակ: Ենթադրվում է, որ այդ սննդատեսակը  ստացվել է պատահաբար 1829 թվականին Արգենտինայում: Այդ ժամանակահատվածում երկրում քաղաքացիական պատերազմ է եղել, որը արդեն ավարտին է մոտեցել: Արգենտինայի երկու գեներալներ խաղաղության պայմանագիր են ստորագրել միմյանց միջև և տոնակատարություն կազմակերպում ի պատիվ այդ իրադարձության: Այդ իրադարձությանը նախապատրաստվելիս սպասուհին պատահաբար կրակի վրա է թողել կաթով լի տարողությունը: Բնականաբար կաթը փչացել է, բայց գեներալներից մեկը  ճաշակելով ուտեստի մնացորդները, հայտարարել է, որ այն շատ համեղ է, որից հետո խտացրած կաթը մեծ ժողովրդականություն է ստացել երկրում: Ռուսաստանում խտացրած կաթի պատմությունը սկսվել  է 1881 թվականից: Այնուամենայնիվ, խտացրած կաթը շատ տարածված չի եղել, և որպես արդյունք շուտով փակվել է Օրենբուրգում գործող միակ  գործարանը:

Ճիշտ է, եղել են նաև մի քանի այլ գործարաններ, որոնք խտացրած կաթ են արտադրել սահմանափակ քանակությամբ: Այս սննդատեսակի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ժամանակ խտացրած կաթը առանձնահատուկ արժեք է ունեցել, ուստի այն տրվել է միայն հիվանդներին և զինվորականներին: Հետպատերազմյան տարիներին սկսվել է խտացրած կաթի զանգվածային արտադրություն ամբողջ ԽՍՀՄ-ում: Դրա արտադրության համար ավելի ու ավելի շատ գործարաններ են բացվել: 1979 թվականին ԽՍՀՄ-ում մշակվել է խտացրած կաթի ԳՕՍՏ 2903-78-ը, ըստ որի էլ խտացրած կաթ է արտադրվում մինչ օրս: Խտացրած կաթ ստանալու տեխնոլոգիական գործընթացը բավականին պարզ է, և բնականաբար այն գործնականում չի փոխվել իր գյուտի ժամանակներից ի վեր: Կաթը մասամբ գոլորշիանում է և խտացվում շաքարով: Ցանկության դեպքում անգամ տնային պայմաններում կարելի է պատրաստել համեղ և սննդարար խտացրած կաթ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular