ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորում ընդդիմադիր ԶԼՄ-ներին․ Նավասարդյանը նշում է պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում խնդրահարույց են իշխանության բոլոր ճյուղերը, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում է, այսպես կոչված, չորրորդ իշխանությունը՝ մասմեդիան։ Իսկ հետաքրքիր է, ինչպիսի՞ն է իրավիճակը մեդիաոլորտում ինքնին․ 2018 թ․ հայտնի իրադարձությունները գործող վարչակազմի կողմից մեզ որպես «հեղափոխություն» մատուցվող այս 4 տարիները, այո՛, բառի վատ իմաստով, «հեղափոխական» էին նաև լրագրողական համայնքի համար․ սահմանափակումներ, հետապնդումներ, վիրավորանք, ֆիզիկական ուժի կիրառում և այլն։

«Վերջին  4 տարիների Հայաստանի մեդիա ոլորտի պատմությունը կարելի է բաժանել երկու՝ իրարից տարբերվող փուլերի։ Անմիջապես 2018-ի իշխանափոխությունից հետո հիմնական առանձնահատկությունը այն էր, որ իշխանամետ լրատվամիջոցների սեգմենտը զիջում էր ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին։ Դա պայմանավորված էր նրանով, որ նախկին իշխանության շրջանակաները շարունակում էին տիրապետել մեծ ֆինանսական ռեսուրսների և դրանց էական մասը ծախսում էին քաղաքական պայքարի տեղեկատվական բաղադրիչի վրա»,- գնահատելով նախընթաց տարիները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Երևանի ակումբի նախագահ» Բորիս Նավասարդյանը։

Նրա բնորոշմամբ, իրավիճակը սկսեց փոխվել 2019-ի կեսերից, երբ կառավարող թիմը առերեսվեց անվերապահ քաղաքական առավելության նվազման սպառնալիքի հետ․ համապատասխանաբար, մի քանի ուղղություններով մշակվեցին և նախաձեռնվեցին այնպիսի քայլեր, որոնք միտված էին փոխել  ուժերի հարաբերակցությունը լրատվական շուկայում։ 

«Ընդունվեցին մի շարք ռեպրեսիվ օրենքներ, որոնց կիրառումը թիրախավորում է առաջին հերթին ընդդիմադիր լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին։ Սահմանափակվել է պետական կառույցների գործունեության մասին տեղեկությունների հասանելիությունը, խրախուսվում է կառավարությանը մոտ կանգնած գործարարների հովանավորչությամբ նոր լրատվամիջոցների հիմնադրումը ու եղած իշխանամետների ֆինանսավորումը։ Արդյունքում, Հայաստանի լրատվական դաշտում այսօր գերակշռում են ներքին քաղաքականությանը վերաբերող իշխանություններին ձեռնտու նառատիվները» ,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է հայաստանյան ԶԼՄ-ների բացթողումներին, «Երևանի մամուլի ակումբի» նախագահն ասաց հետևյալը․

«Հիմնական խնդիրը Հայաստանի մեդիա ոլորտում մնում է քաղաքական բեվեռվածությունը։ Շատ փոքր է այն լրատվամիջոցների սեգմենտը, որոնց նպատակը տեղեկությունների հավասարակշռված տարածումն է և լսարանի մոտ երկրում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին համարժեք պատկերացումների ձևավորումը։ Դրան գումարվել է ցանկացած գնով նյութերի դիտումները շատացնելու ձգտումը։ Քաղաքական ժուռնալիստիկան մեզանում դարձել է շոու-բիզնեսի տարատեսակ»։

Զրուցեց՝ Արա Ալոյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular