ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Էրդողանը փակեցին Արցախի խնդիրը. ինչ է կատարվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ընդհանուր պատկերացում են տալիս համաձայնությունների մասին։ Ռուսաստանը Թուրքիայից սկնկալում է հատուկ կարծիքի պահպանումը ՆԱՏՕ-ում եւ արեւմտյան այլ կառույցներում, իսկ գլխավորը՝ Ուկրաինայում հրադադարը ռուսական պայմաններով՝ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւով։ Այս նպատակով Պուտինը ոտքի է հանել արեւմտյան երկրներում ու կառույցներում իր ագենտուրան, գնված փորձագետներին ու լոբբիստներին։ Սակայն անհրաժեշտ է քաղաքական ծանրակշիռ գործիչ, որն իր վրա կվերցնի «համակարգումը»։ Մակրոն-Շոլց-Դրագի եռյակը չարդարացրեց Պուտինի հույսերը։

Իր հերթին, նախքան Սոչիի բանակցությունները հայտնի էր, որ Մոսկվան թուրքական կողմի հետ փորձելու է պայմանավորվել պատժամիջոցները մասնավորապես բանկային, էներգակիրների ու սարքավորումների ոլորտներում շրջանցելու հարցով։ Վաշինգտոն Փոստ թերթին հայտնի են դարձալ մանրամասները՝ «Ռուսաստանը թույլտվություն է խնդրում թուրքական նավթավերամշակման գործարաններում, նավթային տերմինալներում և ջրամբարներում բաժնետոմսեր գնելու համար։ Սա կարող է օգնել ռուսներին թաքցնել նավթի ծագումը դեկտեմբերից ուժի մեջ մտնող Եվրամիության էմբարգոյից հետո: Բացի այդ, Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է, որ թուրքական պետական ​​մի քանի բանկեր հաշիվներ բացեն ռուսական ֆինանսական հաստատությունների համար և թույլ տան ռուս արդյունաբերական արտադրողներին գործել Թուրքիայի ազատ տնտեսական գոտիներում»:

Պուտինն ասել է, որ Եվրոպան պետք է շնորհակալ լինի Թուրքական հոսք գազատարով գազի մատակարարման համար, թեեւ նույն գազը ռուսները հանգիստ կարող էին մատակարարել Հյուսիսային հոսք գազատարով։ Պուտինն այսպիսով Թուրքիային օժտում է միջազգային երկու կարեւոր ու «մենաշնորհային» դերով՝ հրադադարի շուրջ բանակցություններում եւ էներգետիկ անվտանգության հարցերում։

Թուրքիայի պահանջներն արտացոլված են «տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության» պարբերություններում, որոնք վերաբերում են Սիրիայում եւ Լիբիայում Թուրքիայի նախաձեռնություններին ու ծրագրերին, ինչպես նաեւ միջուկային ծրագրի շարունակմանը։ Մինչ Սոչիի հանդիպումը Կրեմլի խոսնակը չէր բացառել նաեւ Ղարաբաղի խնդրի շոշափումը, սակայն հաղորդագրություններում այդ մասին չի խոսվում։ Սակայն դրա կարիքն արդեն չկար՝ հանդիպման նախապատրաստական փուլում Լավրովը Պուտինի հանձնարարությամբ, ըստ ռուսական աղբյուրների, արդեն պատրաստել էր «փաթեթը»։ Իսկ նախօրեին Մոսկվան ու Բաքուն փաստացի պաշտոնապես չեղարկել էին եռակողմ հայտարարությունը եւ սկսել Արցախի «ընդունման-հանձնման» գործողությունը Արցախի զինաթափման եւ ճանապարհների ռեժիմը փոխելու վերջնագրերով։

Ռուս փորձագետները նշում են, որ Պուտինը հանձնել է Արցախը, իսկ այնտեղ շուտով խաղաղապահներ չեն մնա։ Ըստ էության, Պուտինն Արցախը հանձնել էր սեպտեմբերի 27-ին թուրքերի հետ համատեղ արշավով եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հեղինակելով։ Արցախում ռուսական զորքի ներկայությունը կոչված էր ապահովել ռուսների անցնցում նահանջը տարածաշրջանից՝ հընթացս սակարկելով հայկական հողի հերթական կտորներով։ Հայաստանում մեդիա-քաղաքական դասի գերակշիռ հատվածում «Արեւմտյան դավադրության, «այս ամենը ձեռնտու չէ Ռուսաստանին», միջազգային հանրությունն անհասցե հայտարարություններ է անում» տիպի պրիմիտիվիզմի ու ագենտուրային քարոզչության ներքո Մոսկվան ու Անկարան ներկայում փակում են Արցախի խնդիրը։ Իսկ պատժամիջոցների շրջանցման համաձայնությունն իրականացնելու համար անհրաժեշտ է ուղիղ կապ՝ «գորշ գոտու» կարգավիճակով, ինչպիսին նախատեսվում է Հայաստանի հարավը։

«Միջազգային երկու բանդիտները», որոնք սեփական երկրները հասցրել են աղետի եզրին, չեն կարող առանց մեկը մյուսի։ Պուտինը Էրդողանի հետ է կապում իր համար կյանքի ու մահվան խնդրի լուծման հույսերը, Էրդողանի համար Պուտինը միջոց է սեփական դիրքերը ներքին ու արտաքին ասպարեզներում ուժեղացնելու համար։

Հնարավո՞ր է խափանել այս ծրագրերի իրականացումը։ Որքան էլ տարօրինակ թվա շատերին՝ հնարավոր է։ Սակայն դրա համար ինքնիշխան որոշումների ընդունակ քաղաքական դաս եւ քարոզչական կաղապարներից ու աղբից զերծ մամուլ ու փորձագիտություն է պետք։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular