ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի ձայնը Նարիշկինի այն խոսքերի մասին, որ խաղաղությունը Անդրկովկասում Ռուսաստանի համար առաջնահերթություն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է Անդրկովկասում խաղաղության վերականգնման հարցը: Այդ մասին ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ՀՎԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման, հաղորդակցությունների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում։ Տարածաշրջանային առումով Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնման հարցը»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նարիշկինը։ Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղության համար առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների փոխգործակցությունը։

Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը Ադրբեջան էր ժամանել Հայաստանից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպումից հետո նա հայ գործընկերների հետ հարաբերություններն անվանել է «գաղտնի և շատ պրոֆեսիոնալ»։

Սակայն Ադրբեջանի սոցցանցերում օգտատերերը շատ տարբեր մտքեր են արտահայտել Ռուսաստանի և հարևան երկրների հետ նրա հարաբերությունների մասին։

«Джокер бакинский» հեռագրային ալիքի հեղինակը գրել է, որ թերահավատորեն է վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի մոտեցման արդյունավետությանը:

«Джокер бакинский». «Ռուսաստանը չի կարող լքել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանը: Բայց նա տարածաշրջանի երկրների հետ սրման կարիք չունի Ուկրաինայի ձգձգվող հակամարտության համատեքստում։ Նրա միակ ելքը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթացի հասնելն է՝ «ոչխարներն էլ են ապահով, գայլերն էլ են կուշտ» սկզբունքով։ Թե ինչպես նրան դա կհաջողվի՝ ցույց կտա ժամանակը»։

«Зангезурская Автономная Республика» հեռագրային ալիքի բաժանորդի մեկնաբանությունը Նարիշկինի այցի մասին լուրերին:

Noname. «Առավոտյան Հայաստանի՞ հետ տեղեկատվություն կկիսվեն, իսկ երեկոյան Բաքվի՞ հետ։ Ֆորմալ տրամաբանության օրենքը ասում է, որ «երկու հակասական դրույթներից մեկը կեղծ է»։ Ռուսերեն թարգմանված Նարիշկինի այս լցոնումները նշանակում են. «Վերադարձե՛ք, մենք ամեն ինչ կներենք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ խոստանալ բոլորին, քանի դեռ ոչ ոք չի գնում դեպի Արևմուտք»»։

@ilyasmorningstar. «Ինչպես միշտ քթներն են խոթում»:

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության Գերագույն Մեջլիսի նախկին նախագահ Նուրեդդին Մեմեդլին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Nureddin Memmedli. «Ռուսական կայսրությունը, որը դարեր շարունակ մարտահրավեր է նետել աշխարհին իր ագրեսիվ քաղաքականությամբ, դառնում է իր հավակնությունների զոհը։ <...> Տոկաևը գտնվում է պուտինիստների ձեռքում, որոնք ստորաբար Ղազախստանը համարում են Ռուսաստանի նահանգ։ Նույնիսկ Ռուսաստանի վասալը դարձած Հայաստանը մարտահրավեր է նետում իր տերերին աջակցելով Փաշինյանին, ով փորձում է երկիրը պոկել ռուսական ազդեցությունից։ Մի խոսքով, այն, ինչ հիմա կատարվում է աշխարհում այն է, որ իրականություն է դարձնում ևս մեկ կայսրության փլուզումը՝ Ռուսաստանի օրինակով»։

Մուսա Խուդիևը մեկնաբանություն է թողել այդ գրառման տակ:

Musa Xudiyev. «Ամբողջ Եվրոպան լաց է լինում աճող գնաճից և էներգետիկ ճգնաժամից։ Ամերիկացի վերլուծաբանները պնդում են, որ այս պատերազմում հաղթել է միայն Ռուսաստանը։ Դժվար է ասել, որ Ռուսաստանը թուլանում է, քանի որ միայն այս եռամսյակում 300 մլրդ դոլար է շահել, ռուբլին ամրապնդվել է և այլն»։

«Նովայա գազետա Մուսավաթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ազեր Այխանը ֆեյսբուքյան իր էջում «Ինչու՞ է Ռուսաստանին պետք խճճել Ադրբեջանին» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ բացատրել է, որ ո՛չ Ռուսաստանը (Թուրքիան թույլ չի տա), ո՛չ էլ այլ երկրներ մտադիր չեն մասնատել Ադրբեջանը և սադրանքներ կազմակերպել, այլ ընդհակառակը, գնում են գործող իշխանության հետ համագործակցության խորացման։

Azer Ayxan. «Իսրայելը, որն ընտրել է Ադրբեջանին որպես իր ռազմավարական դաշնակից, թույլ կտա՞ Իրանին և Ռուսաստանին ինչ-որ սադրանք հրահրել Ադրբեջանի դեմ։ Երբեք: Եվրամիությունն ու ԱՄՆ-ը համբերություն կունենա՞ն հանգիստ դիտելու այդ տեսարանը։ Ոչ այս կյանքում: Որովհետեւ նրանց շահերն այս տարածաշրջանում բոլորովին այլ են, և նրանք Հարավային Կովկասը չեն հանձնի Ռուսաստանին ու Իրանին։ Ի դեպ, խաղաղ կամ արյունալի հեղափոխությունները, պետական ​​հեղաշրջումները, անկարգությունները, որպես կանոն, արևմտյան քաղտեխնոլոգների մշակած ու կիրառվող մեթոդներ են»։

Նա նաև գրել է, որ ներկայիս իշխանությանը ձեռնտու է իրենց ժողովրդին վախեցնել «սարսափելի ռուսներով» սոցիալական խնդիրներից նրանց ուշադրությունը շեղելու համար.

Azer Ayxan. «Իշխանություններին պետք են այդպիսի սարսափելի թեզեր, հարցազրույցներ, հայտարարություններ։ Այդ դեպքում իշխանության համար տրանսցենդենտալ հնարավորություն է բացում ժողովրդի կարծիքը սոցիալական պահանջներից փոխելու համար։ Բոլորը վախենում են, ավելի հանգիստ են խոսում, ու նրանց գլխում գերիշխում է այն միտքը, որ «հանկարծ իսկապես ռուսը կգա ու ... կներխուժի ու կսպանի մեզ»։


Նյութը հրապարակման պատրաստեց Կանո Խաչիկյանը

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular