ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե աշխարհը պատշաճ արձագանքեր Արցախի 44-օրյա պատերազմին, Ուկրաինայի դեմ ագրեսիան դժվար թե լիներ․ Բոժկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

40 միլիոն ուկրաինացի ժողովուրդը պայքարում է ազատության և անկախության իր իրավունքի համար՝ դիմադրելով աշխարհի երկրորդ հզորագույն բանակի դեմ։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին, ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Նրա բնորոշմամբ, փետրվարի 24-ին շարունակվող հակամարտությունը, իրավամբ, համարվում է մարդկության համար ամենամեծ մարտահրավերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ 

«Ջո Բայդենի, Բորիս Ջոնսոնի, Էմանուել Մակրոնի, Օլաֆ Շոլցի և այլ պետական ու քաղաքական գործիչների բոլոր փորձերը՝ համոզել Պուտինին կանգնեցնել ռազմական գործողությունները և դուրս հանել ՌԴ զորքերն Ուկրաինայից, արդյունք չտվեցին։ Մեզ՝ ուկրաինացիներիս համար, այլ բան չի մնում, քան հավաքել մեր ողջ ուժը՝ պայքարելու և մարտի դաշտում հակառակորդին հաղթելու համար։ Միայն այդպես կարելի է դադարեցնել պատերազմը և հասնել խաղաղության», - ընդգծեց մեր զրուցակիցը։

Ալեքսանդր Բոժկոյի դիտարկմամբ, չի կարելի ասել, որ Կիևի ու Մոսկվայի միջև բանակցություններ ընդհանրապես չեն գնում: Որպես օրինակ՝ փորձառու դիվանագետը նշեց այն փաստը, որ շատ երկրների համար պարենային ճգնաժամի վտանգը ստիպել է Ռուսաստանին միջազգային ճնշման տակ որոշակի զիջումների գնալ և թույլ տալ ուկրաինական ցորենի արտահանումը մեր նավահանգիստներից։ 

«Եվ ինչպես դուք գիտեք, ուկրաինական հացահատիկի արտահանումն արդեն սկսվել է։ Սակայն դա չի ազդում պատերազմի թեժ ընթացքի վրա, որը շարունակվում է»,- շեշտեց փորձառու դիվանագետը։

Դիտարկմանը, թե մեզանում հաճախ են զուգահեռներ տարվում ուկրաինական հիմնախնդրի ու ղարաբաղյան հակամարտության միջև՝ միջազգային հանրության երկակի չափանիշների համատեքստում, Ալեքսանդր Բոժկոն նշեց․

«Ցավոք, ես պետք է համաձայնվեմ ձեզ հետ։ Աշխարհում, որտեղ գերիշխում է տխրահռչակ ռեալպոլիտիկի սկզբունքը,  ներկա են  նաև երկակի չափանիշներ միջազգային հարցեր լուծելու հարցերում, ինչպես նաև ուժի իրավունք։ Սրա օրինակները շատ են, և դուք էլ դա լավ գիտեք: Բայց զուգահեռներ անցկացնելով արցախյան քառասունչորսօրյա պատերազմի և ռուս-ուկրաինական պատերազմի միջև՝ ուզում եմ ընդգծել, որ եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով արձագանքեր 2020 թվականին արցախյան պատերազմի ժամանակ, ապա 2022 թվականին Ուկրաինայի դեմ ագրեսիան դժվար թե լիներ», - եզրափակեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպանը։

Զրուցեց՝ Արա Ալոյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular