ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձորի բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. 24News

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և  վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնել է Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը: 

Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից: 

Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման արգելք չի եղել, պարզապես  հանդիպման ժամանակ կրքերը թեժացան, բոլորը ասացին, որ տներն այրելու, ջարդելու են, Հայկ Խանումյանից հարց է հնչել, ինչի՞ համար են այդպես վարվում, ասել են՝ հույսներս կտրում ենք, որ վերադառնալու ենք մեր հող:

Նարեկ Ալեքսանյանը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ այս պահին ապամոնտաժվում են պատմական հուշարձանները, խաչքարերը, քանդակները և տեղափոխվում ապահով վայր, քանի որ պատերազմից հետո Շուշիում և Հադրութում ականատես եղանք վանդալիզմի դեպքերին: Ապամոնտաժումն արվում է, որ ականատես չլինենք ճանապարհին տեղադրված հուշակոթողների, արձանների պղծմանը: 

Լրատվականը Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե Կառավարությունից չպարզաբանեցի՞ն ինչո՞ւ նոր ճանապարհը դեռևս կառուցված չէ, Ալեքսանյանը նշեց՝ այդ քննարկումները ոչինչ չէին փոխելու, ավելի մտահոգիչ է, թե կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս են ազատելու տարածքը. «Ավելի կարևոր է այնպես անել, որ բնակիչները չտուժեն: Մասնակի վերանորոգված ճանապարհ կա, որը Շուշիի շրջանի Հին Շեն Մեծ Շեն տարածքով Կոռնիձորով գնալու է Տեղ գյուղով միանա ճանապարհին»:

Հարցին, թե Բերձորը պահելու շանսեր չկա՞ն, համայնքապետը նշեց, որ այս պահին նման հնարավորություն չկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular