Քաղաքագետ Մակարկինն անվանել է ռուսների Վրաստան մեկնելու պատճառները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆMskgazeta.ru-ն գրում է, որ Վրաստանի կառավարությանն առընթեր Զբոսաշրջության ազգային ասոցիացիան հայտնել է, որ հունիսին երկիր է ժամանել 90239 ռուսաստանցի, ինչը 503%-ով գերազանցում է անցյալ տարվա հունիսի ցուցանիշը: Ռուսները Վրաստան են գնում ավելի զանգվածային, քան այլ երկրների բնակիչները, բնակարաններ են գնում Թբիլիսիում և Բաթումում (կամ բնակարաններ են վարձում վեց ամսով կամ մեկ տարով), իսկ Վերին Լարս-Կազբեգի անցակետում ռուսական կողմից 20 կիլոմետրանոց մեքենաների հերթ է կուտակվել։
Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինը «Մոսկովսկայա գազետա»-ին պատմել է Վրաստանի առավելությունների մասին, որոնց պատճառով ռուսները լքում են երկիրը։
Ինչպես նշել է փորձագետը, այժմ Վրաստան են գնում հիմնականում ընդդիմադիր համարվող մարդիկ կամ նրանք, ովքեր քննադատում են ժամանակակից ռուսական իրականությունը, և այդ մարդկանց համար Վրաստանը ձեռնտու է մի քանի առումներով։ «Նախ այդ երկիրը ԽՍՀՄ-ի կազմում է եղել, և այնտեղ շատ մարդիկ, հատկապես տարեցները, խոսում են ռուսերեն: Խորհրդային տարիներին վրացական կինոն և թատրոնը բարձր էին գնահատվում մոսկովյան մտավորականության շրջանում։ Ռուսաստանը Վրաստանի հետ շատ կապեր ունի, նրա հանդեպ շատ համակրանքներ կան, վրացական մշակույթը Ռուսաստանում ընկալվում է որպես հարազատ։ Երկրորդ հերթին Վրաստանը ՀԱՊԿ անդամ չէ։ Ռուսական ազդեցությունը Վրաստանում զգալիորեն ավելի քիչ է, քան Հայաստանում։ Միաժամանակ, վրացական իշխանությունները ստիպված են հաշվի նստել ռուսական գործոնի հետ, դա աշխարհագրական ու աշխարհաքաղաքական իրողություն է։ Արևմուտքի տեսանկյունից Վրաստանը չափազանց մոտ է Ռուսաստանին, ինչի պատճառով էլ Եվրոպան չի ընդունել այդ երկիրը որպես ԵՄ թեկնածու։ Բայց այնտեղ գնացող ռուսների համար Վրաստանն ավելի քիչ է մոտ Ռուսաստանին, քան Հայաստանը։ Եվ երրորդը, իհարկե, կլիման է, ծովը, արևը, օդը։ Իհարկե, կլիման նման է հայկականին, բայց Հայաստանում ծով չկա։ Չորրորդ հերթին Վրաստանի իշխանություններն իրենք են շահագրգռված ռուսների ժամանմամբ։ Նրանց շատ զգուշավոր են վերաբերվում, որ նրանցից որևէ մեկը Վրաստանում քաղաքական գործունեությամբ չզբաղվի, դա այնքան էլ ողջունելի չէ։ Բայց ընդհանրապես ռուսներով հետաքրքրված են, դա ինտելեկտուալ ռեսուրս է, այցելուներից շատերն աշխատում են ՏՏ ոլորտում։ Միաժամանակ ռուսները հակված չեն միջամտելու վրացական քաղաքական կյանքին։ Եվ այդ երկու գործոնների համադրությունը լիովին ձեռնտու է Վրաստանի իշխանություններին»,- պարզաբանել է քաղաքագետը։
Իսկ ինչու՞ են այդ առումով Թուրքիան, Հայաստանը և ԵՄ երկրները պարտվում Վրաստանին։ «Թուրքիան, թեև այն դարձել է ռուս հանգստացողների երկիր, այնուամենայնիվ, բոլորովին այլ մշակույթ է, - ասել է Ալեքսեյ Մակարկինը, -այնտեղ ռուսերեն, գոնե Անթալիայից դուրս, քիչ են խոսում։ Հայաստանում, ինչպես արդեն ասացի, զգալիորեն ավելի մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, ինչը դուր չի գալիս երկիրը լքող ընդդիմադիր բնույթի ռուսներին, և չնայած Հայաստան թռչելը շատ ավելի հեշտ է, քան Վրաստան։ Դե, հիմա, իհարկե, ռուսների համար շատ ավելի դժվար է դարձել բնակություն հաստատել արևմտյան երկրներում»։
Առաջիկայում կշարունակվի՞ ռուսների մեկնումը Վրաստան:
«Շատ բան կախված կլինի Ռուսաստանում և Վրաստանում տիրող իրավիճակից։ Երկրում հիասթափություն է այն պատճառով, որ հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, և Սահակաշվիլիի կուսակցությունը միանշանակ կօգտվի դրանից։ Բացի այդ, կարևոր է «սարաֆանային ռադիոն», երկրում ռուսների ապրելու մասին ակնարկները: Ոչ թե առաջին զգացմունքները հիանալի կլիմայի կամ վատ բնակարանային և կոմունալ ծառայությունների մասին, այլ վերաբերմունքը: Այսինքն արդեն տեղավորվողների ակնարկներն ու կշռադատված օբյեկտիվ գնահատականներ։ Տեղափոխվողները կառաջնորդվեն այդ ակնարկներով », - ասել է Ալեքսեյ Մակարկինը:
Թե ինչպիսին է կյանքը Վրաստանում այնպիսի մարդու համար, ով սովոր է, օրինակ, Մոսկվային, ցույց կտա ժամանակը և վրացական քաղաքականությունը։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ վրացիները «չեն կառուցել Բաթումին և այլ քաղաքները», որպեսզի «ռուսներն այնտեղ բնակարաններ գնեն, իսկ վրացիները գնան Գերմանիա ելակ հավաքելու»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը