Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գնդիկավոր գրիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳնդիկավոր գրիչը գրիչի տարատեսակ է: Այս գրիչով գրելիս թանաքը տարողությունից գնդիկի միջոցով է թղթի վրա տարածվում: Գնդիկավոր գրիչի առաջին մոդելը արտոնագրվել է 1888 թվականին ամերիկացի Ջոն Լաուդի կողմից, բայց այն ժամանակ դա չի ստեղծվել: Խնդիրը եղել է թանաքի խտության մեջ. հեղուկ թանաքը թափվելիս է եղել, իսկ խիտը քարանալիս, ինչի պատճառով էլ գնդիկը լռվել է: Հենց այդ կերպ էլ սկսվել է գնդային գրիչի ստեղծման պատմությունը: Միայն 20-րդ դարի 30-ական թվականներին էն Բիրո եղբայրները (ազգությամբ հունգարացիներ), քիմիկոս Դերդյեն և լրագրող Լասլլոն կարողացել ստեղծել այնպիսի գնդիկավոր գրիչ, որը չի կեղտոտում գրողի ձեռքերն ու հագուստը, ինչպես նաև թղթի վրա չի թողնում թանաքի բիծ և գրում է անխափան: Իրենց գյուտը կատարելագործելուց մի քանի տարի անց նրանք կարողացել են Արգենտինայում հիմնել գրիչների արտադրություն: Որոշ ժամանակ անց Բիրո եղբայրների արտադրանքը սկսել է վայելել մեծ ժողովրդականություն և պահանջարկ Հարավային Ամերիկայում, այնուհետև Մեծ Բրիտանիայում: Այնտեղ «գնդիկավոր գրիչը» դարձել է «բիրո» բառի հոմանիշը:
Գրենական պիտույքների սեփականատեր Մարսել Բիկը ուշադիր հետևել է Բիրո եղբայրների հաջողություններին: Դեռևս արտոնագիր ձեռք բերելուց առաջ նա արդեն եղել է ներդրող նուրբ մետաղի վերամշակման տեխնոլոգիաների մեջ, և նրան հաջողվել է ընդամենը մեկ միլիմետր տրամագծով (այդ ժամանակ դա անհավատալի ճշգրտություն էր) գնդիկ ստեղծել չժանգոտվող պողպատից պատրաստված գրիչի համար (այժմ գնդիկի արտադրության համար օգտագործվում է վոլֆրամի կարբիդը): 1950 թվականին Բիկը գնում է գնդիկավոր գրիչի արտոնագիրը և սկսում «ատոմային գրչի» արտադրությունը՝ այդ անունն է նա տվել իր արտադրանքին: Միևնույն ժամանակ, նա կարողանում է կազմակերպել մաշտաբային ընկերություն: Մի քանի տարվա ընթացքում ընկերությունը տարեկան արտադրում է 40 միլիոն գնդիկավոր գրիչ, իսկ սկսած 1965 թվականից «Bic Cristal» գրիչ հնարավոր է դարձել գնել գրեթե ցանկացած երկրում: 1966 թվականին Պոլ Ֆիշերը բարելավել է գնդիկավոր գրիչների բնութագրերը: Նա կարողացել է ստեղծել «տիեզերական գրիչ», որը հատուկ տեղ է գրավում գնդիկավոր գրիչների պատմության մեջ, քանի որ դրանով արդեն հնարավոր է դարձել գրել նույնիսկ անկշռության պայմաններում: «Bic Cristal»ընկերության աշխատակիցները լրիվ հավատում և հպարտորեն հայտարարում են այն, որ իրենց գրիչներում այնքան բավարար քանակությամբ թանաք կա, որ հնարավոր է 2 կմ երկարություն ունեցող շարունակական գիծ գծել: Իր գործնական ձևավորմամբ գնդիկավոր գրիչի ամենատարածված տեսակը դարձել է ցուցահանդեսի նմուշ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Այն ունի թափանցիկ մարմին, որի միջով տեսանելի է թանաքի մակարդակը, դրա մեջ կան անցքեր, որպեսզի թանաքի ճնշումը հավասարեցվի և գնդիկը հավասարաչափ ծածկի թանաքով, իսկ գլխարկի ծայրի անցքը, որը հայտնվել է 1991 թվականին, կատարվում է այն դերը, որ երեխան, ով պատահաբար կուլ է տվել այն՝ չխեղդվի: ԽՍՀՄ-ում գնդիկավոր գրիչները տարածում են գտել 1950-ական թվականներին այն բանից հետո, երբ դրանց զանգվածային արտադրություն է սկսել, ինչը տեղի է ունեցել շվեյցարական սարքավորմամբ: Մի որոշ ժամանակ խորհրդային դպրոցների տարրական դասարաններում թույլ չեն տվել օգտվել նման գրիչներից՝ համարելով, որ դրանցով հնարավոր չէ ունենալ ճիշտ և գեղեցիկ ձեռագիր (առաջին գնդիկավոր գրիչները զգալիորեն վատ են գրել թանաքի գրիչներից): Գնդիկավոր գրիչների որակի բարելավմամբ այդ արգելքն աստիճանաբար վերացվել է: ԽՍՀՄ-ում Միջուկները և գրող ծայրերը եղել են սակավաթիվ, այդ պատճառով էլ բնակչության շրջանում մեծ տարածում է ունեցել կենցաղային տեխնիկայի արհեստանոցներում գրիչների միջուկների լիցքավորումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը