Չերնի ավանում խմելու ջրի ցայտաղբյուր են տեղադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆzarya-chern.ru-ն գրում է, որ Տուլայի մարզի Չեռնիի ավանում խմելու ջրի ցայտաղբյուր է հայտնվել։ Դա հիմա հատկապես արդիական է՝ դրսում շոգ եղանակ է։ Ցայտաղբյուրը գտնվում է ԶԱԳՍ-ի բաժանմունքի և Orchid խանութի հարևանությամբ։ Դրա տեղադրման նախաձեռնողը Պետրոսյանների ընտանիքն է։
«Ցայտաղբյուրը կոչվում է պուլպուլակ, այսպես են կոչվում ցայտաղբյուրները Հայաստանում,- պատմել է Մխիթար Պետրոսյանը,- այնտեղ դրանց կարելի է հանդիպել ամեն քայլափոխի: Մենք հիմք ենք վերցրել այդ լավ գաղափարը և որոշել Չեռնիում պուլպուլակ տեղադրել։ ցայտաղբյուրը միացված է կենտրոնական ջրամատակարարմանը, իսկ ջուրն անցնում է զտիչների միջով։ Դրանից ջուր կարող են խմել ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները։ Ջրի կորստից խուսափելու համար տեղադրել ենք ոտնակ, որը վերահսկում է այդ կենսատու հեղուկի հոսքը»։
Խմելու շատրվանները կանաչապատման կարևոր տարրեր են: Բոլորն են շահագրգռված քաղաքային միջավայրի զարգացմամբ և բնակիչների համար խմելու ջրի հասանելիությամբ։ Պուլպուլակը կառուցել են ծնողները՝ ի հիշատակ անժամանակ մահացած իրենց որդու։
Այդ պուլպուլակը դարձել է արվեստի ևս մեկ առարկա, որը զարդարել է ԶԱԳՍ-ի գրասենյակի մոտ գտնվող տարածքը:
Նշենք, որ ցայտաղբյուրները բարենպաստ ազդեցություն են ունենում ոչ միայն անցորդների դրամապանակների, այլ նաև շրջակա միջավայրի վրա, քանի որ այդ աղբյուրի ջրից օգտվելով մարդիկ բնության մեջ չեն ավելացնում պլաստիկ թափոնների ծավալը։
Նյութը հրապարակման պատրաստաեց Կամո Խաչիկյանը