«Հայաստանը դարձել է գլխավոր «ծաղկային հանգույց» Հյուսիսային Կովկասի համար»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAkcent.site-ն գրում է, որ Հայաստանը մեծացնում է ծաղիկների մատակարարումները Ռուսաստան: Այդ հոսքն անցնում է Հյուսիսային Կովկասի շրջաններով: Ըստ «Ռոսսելխոզնադզոր»-ի տվյալների տարեսկզբից Ստավրոպոլ է ներկրվել 2,5 մլն հայկական վարդեր։
Բայց բացի վարդերից, բերում են նաև մեխակներ, հերբերաներ և պերուական շուշաններ (աստրոմերիաներ)՝ թարմ և բողբոջներով։ Ավելին, ինչպես ընդգծել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հայկական բոլոր ծաղկային ապրանքները բյուրեղյա մաքուրության են, վարակված չեն վնասակար միջատներով։
Հայաստանը, ըստ «Ակցենտներ» կենտրոնի, արագ կզբաղեցնի ռուսական ծաղկի շուկան։ Հասկանալի պատճառներով, նախկին եվրոպական մատակարարման ուղիները փակ են: Իտալիայից, Իսպանիայից, Դանիայից, Գերմանիայից և Բելգիայից ծաղիկներ գրեթե չկան, իսկ Էկվադորից, Քենիայից և Վիետնամից ծաղիկների ներկրումը թանկացել է լոգիստիկայի հետ կապված դժվարությունների պատճառով։
Մյուս կողմից, Հայաստանն արագ տեմպերով մեծացնում է իր ծաղկի արտադրությունը, և եթե 2019 թվականին երկրում աճեցվել էր 60 միլիոն ծաղիկ, ապա անցյալ տարի այդ թիվը հասցվել է գրեթե 92 միլիոնի։ Այդ ամբողջ արտադրանքի մոտ կեսը ընկնում է մեկ մարզի՝ Կոտայքին, ընդ որում գնալով նաև ռուսներն են ավելացնում Կոտայքի ջերմոցների ու ջերմատների վրա կատարվող իրենց ներդրումները։
Նյութը հրապարակման պատրաստաեց Կամո Խաչիկյանը