ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքում արևային էլեկտրակայանը առաջին անգամ միացրել են ազգային էներգամատակարարման համակարգին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ntdtv.ru-ն գրում է, որ արևային մարտկոցները ծածկել են Հյուսիսային Իրաքի անապատի մի մեծ տարածք: Դա արևային էլեկտրակայան է, որն իր մեջ ներառում է ավելի քան 3700 վահանակ և արտադրում է  մոտ 2 մեգավատ էլեկտրաէներգիա։ Ի տարբերություն Իրաքի այլ նմանատիպ նախագծերի, այն միացված է ազգային էլետրացանցին։

«Այս կայանը միացված է ողջ տարածաշրջանի ցանցին տեղում տեղադրված հատուկ սնուցող սարքի միջոցով։ Այն էլեկտրաէներգիա է մատակարարում համալսարանին և որոշ այլ վայրերի՝ ջրային համակարգերի և հիվանդանոցների», - պատմել է ինժիներ Ազադ Իսմեթը:

Բայց կա մեկ խնդիր, որը մշտական ​​ուշադրություն է պահանջում, և դա ավազն ու փոշին է։ Փոթորիկներից հետո դրանք արագորեն ծածկում են վահանակները՝ փակելով արևը, որը նշանակում է, որ վահանակների մակերեսները պետք է մշտապես մաքրվեն։

 «Քրդստանում և Իրաքում եղանակը փոշոտ է, հատկապես վերջին ամիսներին։ Իսկ փոշու քանակն այս տարի շատ ավելի շատ է, քան նախորդ տարի»,- բացատրել է ինժեները։

Կայանը արտադրում է Դահուկի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն երկու տասներորդը: Բայց ծրագրեր կան դրա հզորությունը հասցնել մինչև 10 մեգավատտի։

«Մեզ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ մեր համալսարանական աշխատանքի համար ցերեկային ժամերին։ Երեկոյան և գիշերը դա անհրաժեշտ չէ։ Այսպիսով, այս նախագիծը հարմար է այն վայրերի համար, որտեղ գիշերը լույսի կարիք չկա», ասել է ինժիներ Խավար Հազիմը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ ԵՄ-ն փորձում է խթանել մաքուր էներգիան ոչ միայն եվրոպական երկրներում, այլ նաև այլ տարածաշրջաններում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]


Նյութը հրապարակման պատրաստաեց Կամո Խաչիկյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular