ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ… կերամիկական սալիկներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կերամիկական սալիկը առավել հաճախ թրծած կավից պատրաստված  ուղղանկյուն կամ քառակուսի սալիկ է,  որի մի կողմը ծածկված է փայլով: Մարդիկ առաջին անգամ  շինությունների մակերեսները ծածկելու  համար կերամիկական սալիկներ  օգտագործել են Միջագետքում: Դա եղել է  մ.թ.ա. 3-րդից 2-րդ  հազարամյակներում:  Այնուամենայնիվ  այն ժամանակվա օգտագործվող սալիկները, որոնցով սալիկապատել են պալատներն ու տաճարները, իրենց չափերով ավելի շատ նման են եղել խճանկարի՝ մոզաիկայի այլ ոչ թե կերամիկական սալիկների, բայց դրանցով էլ հին վարպետները ստանալիս են եղել լիարժեք պատկերներ ու նախշեր:  Այդ հին սալիկները պատրաստել են կավից ուղղանկյունների տեսքով , որը  հետո  թրծել են կրակով: Ընդ որում դրանց որակը այնքան լավն է եղել, որ որոշ նմուշներ գոյատևել են անգամ մինչ մեր օրերը:  Երբեմն  կավե սալիկները պատրաստվել են տարածական նկարների ձևով, բայց հիմնականում դրանք ուղղակի նախշազարդվել են զանազան նախշերով: Մեզ համար կերմիկական սալիկների ծանոթ ձևով դրանք  հայտնվել են միայն մ.թ.ա. 1-ին հազարամյակում՝ հին պարսկական Ահամդիդների դինաստիայի դարաշրջանում: Հին պարսկական Սուզե և Պերսեպոլիս քաղաքների պեղումների ժամանակ հայտնաբերվել են 15х15 սմ չափերի և 10 մմ հաստության կերամիկական սալիկներ: Մեթլախ սալիկները իրենց անունը ստացել են գերմանական Մեթլախ քաղաքի անունից, որտեղ միջին դարերից պատրաստել են այդ սալիկները: Այնպես ինչպես հազարամյակներ առաջ հիմա էլ կերամիկական սալիկները հանդիսացել են տարածված երեսապատման նյութ:  Եվ դրա համար կան պատճառներ: Կերամիկական սալիկները շատ ամուր են, և այդ ամրությունը ավելացնում է նաև  արտաքինից այն պատող հատուկ փայլը, որի հիմնական նշանակությունը սալիկը խոնավությունից պաշտպանելն է:

Գոյություն ունեն նաև կերամիկական սալիկների  միջազգային ստանդարտներ և ըստ այդ ստանդարտների սալիկները լինում են երեք տեսակի՝  1-ին տեսակը նշվում է կարմիրով, 2-րդը ՝ կապույտով, իսկ 3-րդը ՝ կանաչով: Արտաքին սալիկապատման  համար նախատեսված սալիկների փաթեթավորման վրա լինում է AI կամ BI նշաններ, որոնք ցույց են տալիս, որ նման սալիկները գերազանց են դիմանում խոնավությանը  և կարող են օգտագործվել անգամ հիդրոկառույցների՝ լողավազաններ, շատրվաններ և այլն,  երեսպատման համար: Եթե սալիկների փաթեթավորման մեջ  առկա է ձյան փաթիլի տեսքով  խորհրդանշան, ապա դա նշանակում է, որ սալիկը ունի  սառնամանիքային դիմադրության բարձր աստիճան: AII և BII  նշանները հուշում են, որ սալիկը կարող է օգտագործվել արտաքին սալիկապատման  համար, բայց այն չունի այնպիսի ջրակայունություն, ինչպիսին ունեն  AI-ը և BI-ը:  AIII և BIII կարգերի սալիկները նախատեսված են բացառապես ներքին հարդարման համար: Բացի այդ ամենը, սալիկները համապատասխանաբար դասակարգվում և պիտակավորվում են  կախված նրա հետ, թե ինչ մակերեսի վրա են ամրանալու: Օրինակ, ոտնաթաթի տեսքով  խորհրդանշանը  ցույց է տալիս, որ այդ սալիկը նախատեսված է հատակը սալիկապատելու համար: Ընդ որում եթե այդ խորհրդանշանը  պատկերված  չէ մութ ֆոնի վրա, այլ բաց ֆոնին է  կամ գծանշված, ապա դա ցույց է տալիս սալիկի մաշվածության նկատմամբ բարձր դիմադրողականության մասին: Պատերի սալիկապատման համար նախատեսված  սալիկների փաթեթավորման վրա լինում է ձեռքի պատկերանշան: Նման սալիկները չի կարելի օգտագործվել հատակների համար, քանի որ, չնայած իր ամրությանը, այն չի կարող դիմանալ ծանրությանը: Ընդանրապես կերամիկական սալիկներ ընտրելիս պետք է  խստորեն հետևել արտադրողների ցուցումներին: Ներկայումս արտադրվում են  բազմազան չափերի և ձևերի սալիկներ, այնուամենայնիվ  ամենատարածվածները քառակուսի և ուղղանկյուն սալիկներն են: Սալիկապատող վարպետները սովորաբար  նախընտրում են աշխատել մեծ չափերի սալիկներով, քանի որ փոքրերը տեղադրելու համար զգալիորեն ավելի շատ ժամանակ է պահանջում, և, հետևաբար, դրա տեղադրման գինը լինում է ավելի բարձր: Այնուամենայնիվ, ամեն դեպքում կարևորը արդյունքն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular