ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղցր բերք. Հայաստանում ձմերուկի բերքահավաքի գագաթնակետն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում սեխի ու ձմերուկի հավաքման գագաթնակետն է: Ճիշտ է, այս տարի այնքան ձմերուկ չկա, որքան գյուղացիներն էին սպասում։ Գարնանային սառնամանիքներն են մեղավոր։ MIR 24-ի թղթակից Նոնա Հովհաննիսյանը շրջել է դաշտերով։

Ձմերուկներն այս տարի այնքան մեծ չեն, որքան անցյալ տարի, և այդ ամենը սառը գարնան և ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունների պատճառով: Եղանակային պայմանները շատ կարևոր են այդ պտուղների համար, նրանք չեն հանդուրժում քամին ու ցրտը: Հենց դրա պատճառով է, որ ֆերմերները կորցրել են իրենց բերքի ավելի քան 50%-ը։ Իսկ պտուղների կեսը պայթում է հենց դաշտում։ «Խոտանված» ձմերուկները հավաքում և ուղարկում են ընտանի կենդանիներին կերակրելու։ Դրանք չեն կարող օգտագործվել ոչ պահածոների, ոչ էլ չորացրած մրգերի պատրաստման համար։

«Այս տարի մեկ հեկտարից մոտ 20 տոննա բերք ենք հավաքում։ Մենք աճեցնում ենք ձմերուկի Քլինթոն տեսակը: Երկրում սիրում ենայդ պտուղները, դրանք շատ քաղցր են, իսկ սերմերը փոքր»,- ասել է հողագործ Բարի Դարվեշյանը։

Բերքահավաքը պետք է արագ անել, հակառակ դեպքում կեսօրից արևն անտանելի է դառնում։ Առաջին բերքը հասունացել է սերմերը տնկելուց ուղիղ երկու ամիս անց։ «Մեր դաշտում դդումը հերթափոխով է հասունանում։ Դա միտումնավոր է արվել, որ կարողանանք ապրանքը հավաքել ու շուկայում վաճառել»,- պարզաբանել է գյուղացիական տնտեսության աշխատող Միքայել Սանդրոսյանը։

Ֆերմերները ձմերուկը վաճառում են տեղական շուկայում: Արտահանման համար պահանջվող ծավալներ չկան։ Հանրապետությունում մեկ կիլոգրամ այդ գծավոր հատապտուղի համար պետք է վճարել 150 դրամ, որը կազմում է մոտ 20 ռուբլի։ Ձմերուկի բերքահավաքը Հայաստանում կտևի մինչև ամառվա վերջը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular